You are using an outdated browser. Please upgrade your browser. Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել «Արմենիկում» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Ա.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը։ Ըստ մեղադրանքի՝ նա կեղծ փաստաթղթերի և հաշվապահական ապացույցների միջոցով փորձել է 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող «Արմենիկում» ՓԲԸ-ից հօգուտ «Արմենիկում+»-ի բռնագանձել 1 մլրդ 500.77 մլն դրամ։ Դատախազությունը հայտնել է նաև, որ նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ։ Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 22-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու և դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու համար մեղադրվող՝ «Արմենիկում» ՓԲ ընկերության տնօրեն Ա.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Մ.-ն, 1998-ից 2023 թվականների ընթացքում հանդիսանալով «Արմենիկում» ՓԲ ընկերության տնօրենը, առանց ընկերության բաժնետերերի ժողով հրավիրելու, կազմել է «Արմենիկում+» ՓԲ ընկերության բաժնետերերի ժողովի կեղծ արձանագրություն: Ա.Մ.-ն արձանագրության մեջ ներառել է Ընկերության բաժնետերերի մասնակցության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ, արձանագրությունը ներկայացրել է իրավասու պետական մարմին և ապօրինի եղանակով ստանձնել «Արմենիկում+» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունները: Այնուհետև, Ա.Մ.-ն, Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված և 100 տոկոս ՀՀ սեփականությունը հանդիսացող «Արմենիկում» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու նախնական դիտավորությամբ, հաշվապահական հաշվառման վերաբերյալ այլ կեղծ ապացույցների հիման վրա՝ ֆինանսական գործառնությունները իրական և հիմնավոր ներկայացնելու նպատակով, պետությունից հօգուտ «Արմենիկում+» ՓԲ ընկերության 1 միլիարդ 500 միլիոն 770 հազար դրամ բռնագանձելու պահանջով, փաստաբանի միջոցով, 2025 թվականի նոյեմբերի 27-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան: Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 11-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Մ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 44-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 479-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 22-ին քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան: Նշենք, որ ի թիվս վարութային այլ գործողությունների, նախաքննության ընթացքում Եվրաջասթի գործիքակազմի կիրառման արդյունքում ձեռք են բերվել տվյալներ, որոնցով հիմնավորվել են մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները: Դատախազության կողմից գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններ՝ «Արմենիկում+» ՓԲ ընկերության տնօրենի գրանցումը և քաղաքացիական գործով ներկայացված ապացույցները ոչ իրավաչափ ճանաչելու գործընթաց իրականացնելու վերաբերյալ: Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Արմենիկում»-ի նախկին տնօրենը մեղադրվում է պետությունից շուրջ 1.5 մլրդ դրամ հափշտակելու փորձի մեջ
Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել «Արմենիկում» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Ա.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը։ Ըստ մեղադրանքի՝ նա կեղծ փաստաթղթերի և հաշվապահական ապացույցների միջոցով փորձել է 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող «Արմենիկում» ՓԲԸ-ից հօգուտ «Արմենիկում+»-ի բռնագանձել 1 մլրդ 500.77 մլն դրամ։ Դատախազությունը հայտնել է նաև, որ նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ։ Դատախազության հաղորդագրությունը՝ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 23 minutes ago

«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
Factor.am / 35 minutes ago

Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
Factor.am / 41 minutes ago

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Factor.am / 45 minutes ago
Related coverage

Իրանի հետ պատերազմից հեշտ ելք չկա․ Պենտագոնի նախկին ղեկավար
ABC Media / 15 minutes ago

Փաշինյան․ Նպատակ չի եղել, չկա և չի լինելու ՌԴ հետ մեր հարաբերությունների խզումը
PanArmenian / 16 minutes ago

COP17-ի ծախսերի ու գնումների վերաբերյալ պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆ
ABC Media / 17 minutes ago

Մի խփնված ադրբեջանցի է մտել գյուղ, նենց շոու ենք սարքել. Սասուն Միքայելյան
168 Jham / 18 minutes ago