Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ի տաղավարներում, զրուցել ուսանողների, աշխատանք փնտրող անձանց և գործատուների հետ, հետաքրքրվել ներկայացված ծրագրերով և նախաձեռնություններով։ Թորոսյանն իր ելույթում կարևորել է նման նախաձեռնությունների անցկացումը՝ ընդգծելով կրթության դերը անձի զբաղվածության և բարեկեցության ապահովման գործում։ Թորոսյանն անդրադարձել է նաև e-work.am հարթակի հնարավորություններին և նշել, որ այժմ աշխատանքներ են իրականացվում կայքի առաջխաղացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով այն զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոն։ Էքսպոյին առանձին տաղավարով ներկայացված է եղել նաև Միասնական սոցիալական ծառայությունը․ ներկայացվել են e-work.am հարթակի միջոցով աշխատանք փնտրելու և առաջարկելու հնարավորությունները, մասնագիտական կարողությունների զարգացման և վերապատրաստման գործող ծրագրերը։ Էքսպոյի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ պետական և մասնավոր ոլորտը ներկայացնող կազմակերպությունների կողմից առաջարկվող կրթական ու աշխատանքային, ինչպես նաև կարիերայի զարգացման հնարավորություններին։ «Այս էքսպոն արդեն դարձել է համալսարանի կարևորագույն միջոցառումներից մեկը։ Այն լավ հնարավորություն է, որ մեր ուսանողները, հատկապես՝ առաջին կուրսեցիները, հենց ուսումնական տարվա սկզբից ծանոթանան Երևանի պետական համալսարանի ընձեռած հնարավորություններին, գործընկեր կազմակերպություններին և իրենց մասնագիտական ապագայի հեռանկարներին»,– նշել է ԵՊՀ ռեկտորը։ Օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել հանդիպելու գործատուների հետ, ծանոթանալու կրթական ծրագրերին ու համալսարանական հնարավորություններին, ստանալու կարիերայի խորհրդատվություն և բացահայտելու ուսանողական նոր նախագծեր։ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի «Կարիերայի լաբորատորիա» հարթակում գործատուներն ու HR մասնագետները ուսանողների հետ քննարկել են կարիերայի առաջին քայլերը։ Քննարկման առանցքում են եղել աշխատաշուկայի արդի պահանջները, գործատուների համար կարևոր հմտությունները, առանց աշխատանքային փորձի առանձնանալու հնարավորությունները, CV-ն, հարցազրույցն ու առաջին տպավորությունը, արհեստական բանականության ազդեցությունը մասնագիտությունների վրա։ Մասնակիցներն անանուն հարցեր են ուղղել HR մասնագետներին, իսկ քննարկման ավարտին «Մի՞ֆ, թե՞ իրականություն» ձևաչափով ստուգել են աշխատաշուկայի վերաբերյալ տարածված պատկերացումները։ Կարիերայի լաբորատորիայում անցկացվել են նաև անհատական HR խորհրդատվություններ և տարբեր ոլորտների մասնագետների հետ «ԶրուցԱրագ» հանդիպումներ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է ԵՊՀ նախաձեռնությամբ կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» ամենամյա միջոցառմանը
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ի տաղավարներում, զրուցել ուսանողների, …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ստամբուլի հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով հիվանդներին տարհանում են
1in.am / 4 hours ago

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսը․ Փաշինյան
1in.am / 5 hours ago

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան
1in.am / 5 hours ago

Էդվարդ Ասրյանն այցելել է զորամասեր, դաշտային պարապմունքների անցկացման վայրեր և հետևել ծառայության կազմակերպման աշխատանքներին
1in.am / 6 hours ago
Related coverage

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Factor.am / 3 hours ago

Թուրքիան ծովամթերք է արտահանում շուրջ 95 երկիր
168 Jham / 4 hours ago

Մի օր էլ համակարգն է պայթելու
168 Jham / 4 hours ago

Ուկրաինային նոր առաջնորդ է հարկավոր․ Թրամփ
A1plus / 4 hours ago