ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման աշխատանքներում ներգրավված կառույցների ներկայացուցիչներին։ Նա նշել է, որ տոնական ծրագրում ներկայացվել են նոր նախագծեր ու պրեմիերաներ, իսկ միջոցառումներ են անցկացվել նաև Իջևանում, Վանաձորում, Գյումրիում և Կապանում։ Ըստ նախարարության՝ Հանրապետության հրապարակում անցկացված գլխավոր միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 60 հազար քաղաքացի։ ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի հոբելյանական միջոցառումների աշխատանքներում ներգրավված կառույցների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ծրագրում ընդգրկված թատերահամերգային կազմակերպությունների և «Բեքգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ ներդրած ջանքերի, պատասխանատու աշխատանքի և արձանագրված արդյունքի համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Անկախության օրվա միջոցառումների կազմակերպումը պահանջել է պատասխանատվության բարձր զգացում և մեծածավալ աշխատանք։ «Անկախության 35-ամյակի տոնական ծրագիրը նաև նոր բովանդակություն էր․ ունեցանք պրեմիերաներ և հատուկ այս օրվա համար ստեղծված նորարարական լուծումներ։ Կարևոր էր փոխանցել երկրի քաղաքացի լինելու զգացողությունը և ապահովել բարձր տոնական տրամադրություն»,- ասել է նախարարը՝ ընդգծելով կազմակերպչական աշխատանքների մեծ ծավալը։ Տոնական միջոցառումների ծրագրում ընդգրկված մասնագետների, ծառայությունների և ռեսուրսների ներգրավումը հիմնականում ապահովվել է տեղական ներուժի միջոցով։ Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է մարզերում մշակութային որակյալ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով, որ համերգներ են անցկացվել 4 խոշոր քաղաքներում՝ Իջևանում, Վանաձորում, Գյումրիում և Կապանում՝ տոնը դարձնելով համապետական։ «Կարևոր էր Անկախության օրվա տոնական տրամադրությունն ու բովանդակությունը հասանելի դարձնել հնարավորինս լայն հանրությանը՝ հատկապես մարզերի բնակչությանը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ խոշոր մշակութային իրադարձությունները կարևոր են նաև դրանց շուրջ ծավալվող հանրային քննարկումների տեսանկյունից։ Անդրադառնալով հանրային արձագանքներին՝ նշվել է, որ դրանք հիմնականում դրական են եղել․ միայն Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառմանն ավելի քան 60 հազար քաղաքացի է ներկա եղել: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ տարբեր երկրներում նմանատիպ նախագծերում աշխատելու փորձ ունենալով՝ կարող է փաստել, որ Հանրապետության հրապարակում ապահովված կազմակերպչական մակարդակն ու աշխատանքի պայմանները բարձր նշաձող են սահմանել։ Նա առանձնահատուկ կարևորել է նաև Սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունն Անկախության օրվա գլխավոր միջոցառմանը՝ ընդգծելով, որ դա ոչ միայն գեղարվեստական լուծում էր, այլև մշակութային կարևոր ուղերձ։ Հանդիպման ընթացքում միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներում ներգրավված կառույցների ներկայացուցիչներն անդրադարձել են համատեղ աշխատանքի արդյունքներին, կազմակերպչական գործընթացում ձեռք բերված փորձին և այլ հարցերի։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ավելի քան 60 հազար քաղաքացի մասնակցել է Անկախության 35-ամյակին նվիրված Երևանի միջոցառմանը․ ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման աշխատանքներում ներգրավված կառույցների ներկայացուցիչներին։ Նա նշել է, որ տոնական ծրագրում ներկայացվել են նոր նախագծեր ու պրեմիերաներ, իսկ միջոցառումներ են անցկացվել նաև Իջևանում, Վանաձորում, Գյումրիում և Կապանում։ Ըստ նախարարության՝ Հանրապետության հրապարակում անցկացված գլխավոր միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 60 հազար քաղաքացի։ ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 16 minutes ago

Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան
Factor.am / 19 minutes ago

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
Factor.am / 23 minutes ago

«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները,բայց չենք ուզում դրանք նույնը լինեն,ինչ նախկինում»
Factor.am / 28 minutes ago
Related coverage

«Խայտառակ անօրինություն»՝ մի հոգու գրիչով. Շինարարների կրպակատերերը կոչ են անում չբռնաբարել օրենքը
5TV Armenia / 8 minutes ago

Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը
A1plus / 10 minutes ago

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի ԱԳ նախարարի հետ
Shant News / 11 minutes ago

«Պիտի լուրջ հետևություններ անել և կտրուկ միջոցների գնալ, որպեսզի բանակում գոնե մինիմալի հասցվեն նման ցավալի դեպքերը»․ Մամիկոն Ասլանյան
Aravot / 12 minutes ago