Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանի և համայնքապետարանի նախկին 5 աշխատակցի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նրանց մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի համար՝ կապված 28 հողամասերի ապօրինի օտարման հետ։ ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Մ․-ն 1996-2021 թվականներին հանդիսանալով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը և վերջինիս եղբորորդին՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ն․Մ․-ն, համայնքապետարանի աշխատակիցների և աճուրդային հանձնաժողովի անդամների հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, 2016-2019 թվականների ընթացքում փաստացի չիրականացված աճուրդների վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելով՝ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի և գյուղատնտեսական բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր՝ շուրջ 228 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով 28 միավոր հողերն օտարել են իբր այդ աճուրդներում հաղթող ճանաչված անձանց, ինչի հետևանքով՝ առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել Քասախ համայնքին, խաթարվել է համայնքային սեփականության օրինական կառավարման և հողերի օտարման օրինական գործընթացը, Քասախ համայնքին պատկանող հիշյալ հողամասերն ապօրինի կերպով դուրս են եկել համայնքային ֆոնդից և համայնքը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողերը ՀՀ օրենսդրության պահպանմամբ՝ օրինական եղանակով օտարելու իրական հնարավորությունից։ Ա․Մ․-ի և համայնքապետարանի նախկին 5 աշխատակցի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Ա.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մյուսների նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Հիշեցնենք, որ Արա Մկրտչյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։ 2026 թվականի օգոստոսին Արա Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի գործը՝ 28 հողամասերի օտարման վերաբերյալ, ուղարկվել է դատախազին
Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանի և համայնքապետարանի նախկին 5 աշխատակցի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նրանց մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի համար՝ կապված 28 հողամասերի ապօրինի օտարման հետ։ ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
Factor.am / 35 minutes ago

Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
Factor.am / 2 hours ago

Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
Factor.am / 2 hours ago

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
Factor.am / 3 hours ago
Related coverage

Trump: I suggest Ukraine get a new leader who can make a deal
Aravot / 25 minutes ago

Շատ լուրջ խնդրի առջև են կանգնած գյուղացիները՝ Կառավարության անհեռատեսության հետևանքով. Լևոն Քոչարյան
News.am / 37 minutes ago

«Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան
24TV / 24News / 1 hour ago

Ընտրությունը Արարատ ուրացողների և Արարատ պաշտողների միջև է․ Գերասիմ Վարդանյան
Yerkir / 1 hour ago