ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է սեպտեմբերի 18-20-ը Ռուսաստանում անցկացված Պետդումայի ընտրությունները և շնորհակալություն հայտնել ռուսաստանցիներին ընտրական գործընթացին «ակտիվ մասնակցության» համար։ «Հայտնի է, որ մեզ փորձում էին խանգարել, տապալել այս ընտրությունները, ինչի մասին վկայում են հակառակորդի՝ Մոսկվայի և այլ շրջանների ՀՕՊ համակարգերը ճեղքելու մշտական փորձերը։ Սակայն ընտրատեղամասերում գոյացած հերթերը վկայում են, որ Ռուսաստանին վախեցնելն անհնար է»,- կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Պուտինը։ Նա հավելել է, որ «այդքան մեծ թվով մարդկանց մասնակցությունն ու քվեարկությունը» վկայում է այն մասին, որ «Ռուսաստանի ժողովուրդը աջակցում է երկրի ամրապնդմանն ուղղված մեր ջանքերին»։ «Ուզում եմ, որ դուք իմանաք, ընկերներ․ սա քվեարկություն է ձեզ համար։ Մարդիկ հավատում են ձեզ, հավատում են մեր հաղթանակին»,- դիմելով «Հատուկ ռազմական գործողության» մասնակիցներին՝ ասել է Պուտինը։ Կիրակի՝ սեպտեմբերի 20-ին, Մոսկվայի ընտրատեղամասերում նկատելի հերթեր էին գոյացել՝ հիմնականում այն պատճառով, որ էլեկտրոնային ընտրացուցակների համակարգի խափանման հետևանքով ընտրողները մի քանի ժամ շարունակ չէին կարողացել ստանալ թղթային քվեաթերթիկներ։ Բացի այդ, այս ընտրությունների ժամանակ ռուսական ընդդիմության առաջնորդները կոչ էին արել կիրակի օրը՝ տեղի ժամանակով ժամը 12:00-ին, գալ ընտրատեղամասեր՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելու համար։ Սակայն նման հերթերն ավելի քիչ էին, քան 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ անցկացված «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիայի ընթացքում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Պուտինն ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում հերթերը կապել է պատերազմին «աջակցության» հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է սեպտեմբերի 18-20-ը Ռուսաստանում անցկացված Պետդումայի ընտրությունները և շնորհակալություն հայտնել ռուսաստանցիներին ընտրական գործընթացին «ակտիվ մասնակցության» համար։ «Հայտնի է, որ մեզ փորձում էին խանգարել, տապալել այս ընտրությունները, ինչի մասին վկայում են հակառակորդի՝ Մոսկվայի և այլ շրջանների ՀՕՊ համակարգերը ճեղքելու մշտական փորձերը։ Սակայն ընտրատեղամասերում գոյացած հերթերը վկայում են, որ Ռուսաստանին վախեցնելն անհնար …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 8 hours ago

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Factor.am / 10 hours ago

Մահճակալ ու սառնարան՝ աղբամանի կողքին․ ԵԱՍՄ-ն սրանք տանելու պարտավորություն չունի
Factor.am / 11 hours ago

Փաշինյանը վաղուց է ասել՝ Քոչարյանը, Ծառուկյանը բանտում պիտի լինեն․ նստեցին 8-րդ տարում,ուղղորդու՞մ է
Factor.am / 11 hours ago
Related coverage

Ազգայնականի և ազգայնամոլի կեղծ նույնականացումը
Noyan Tapan TV / 8 hours ago

Ընդդիմությունը կարող էր փոխել իրավիճակը, բայց գնաց իշխանությանը սպասարկելու ճանապարհով
Noyan Tapan TV / 8 hours ago

Ալիևի ուղերձը հայերին․ հնազանդվեք, հակառակ դեպքում ավելի վատ է լինելու
Noyan Tapan TV / 8 hours ago

Vladimir Zelensky: The ceasefire announcement was news for me
Aravot / 8 hours ago