Եվրահանձնաժողովի էկոնոմիկայի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Եվրամիությունում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից որոշակի հոգնածություն է նկատվում, սակայն ԵՄ-ն պետք է շարունակի ճնշումը Մոսկվայի նկատմամբ։ Այս մասին նա ասել է Euractiv-ին տված հարցազրույցում։ «Հասկանալի է, որ գրեթե հինգ տարվա պատերազմից հետո որոշակի հոգնածություն է առաջացել։ Սակայն մենք ի սկզբանե պարտավորվել ենք շարունակել աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է Դոմբրովսկիսը։ Նա նաև անդրադարձել է ԵՄ պատժամիջոցների մեխանիզմի հնարավոր փոփոխությանը, մասնավորապես՝ որոշումները բոլոր 27 անդամ երկրների միաձայն համաձայնության պահանջից ազատելու հարցին։ Դոմբրովսկիսի խոսքով՝ մոտ ապագայում դա հնարավոր չէ, քանի որ նման փոփոխությունը կպահանջի ԵՄ պայմանագրերի փոփոխություն, որն իր հերթին կրկին պետք է միաձայն հաստատվի անդամ երկրների կողմից։ «Այս իրավիճակում միակ ելքը Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելն է։ Միանգամայն պարզ է, որ Պուտինն ու Ռուսաստանն իրենք իրենց չեն կանգնեցնի։ Նրանց պետք է կանգնեցնել»,- հավելել է եվրահանձնակատարը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից որոշակի հոգնածություն կա. ԵՄ հանձնակատար
Եվրահանձնաժողովի էկոնոմիկայի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Եվրամիությունում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից որոշակի հոգնածություն է նկատվում, սակայն ԵՄ-ն …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Աշխատող Հայաստանը. տնտեսական առաջընթացից դեպի ուժեղ պետություն
1in.am / 8 hours ago

Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ եւ հուզական ինտելեկտ» դասընթացին․ Փաշինյան
1in.am / 9 hours ago

Ընդդիմության ճգնաժամը՝ պետության խնդիր
1in.am / 9 hours ago

Երևանում «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը մահացել է
1in.am / 10 hours ago
Related coverage

Թուրքիան երեխաների գիրության ցուցանիշով աշխարհում 3-րդն է, իսկ Եվրոպայում՝ 1-ինը
168 Jham / 6 hours ago

Հորմուզի նեղուցում մի քանի նավ է հարձակման ենթարկվել
Shant News / 6 hours ago

Ադրբեջանցի մտավորականներն անգամ խոստովանում են՝ ադրբեջանցի ազգի չգոյությունը
Noyan Tapan TV / 6 hours ago

Գանձասարը հայկական կառույց է․ պատմական փաստերը հերքում են ադրբեջանական պնդումները
Noyan Tapan TV / 6 hours ago