You are using an outdated browser. Please upgrade your browser. Երևանի սրճարաններից մեկում լիցքավորման դրված հեռախոսն ամիսներ առաջ գողացել են․ դեպքի մասին Factor TV-ին պատմեց երգիչ Նարեկ Բավեյանը։ «Հեռախոսը իմ քրոջ աղջկանն է, որ տվել էր սրճարանում լիցքավորման, մեկը գալիս, վերցնում ւ դուրս է գալիս»,- ասաց նա։ Այս ու այլ մեթոդներով տարեսկզբից մինչև հունիս Հայաստանում արձանագրվել է հեռախոսի գողության 411 դեպք։ Տեղեկությունը Factor TV-ին հայտնել են ՆԳ նախարարությունից։ 2025 թվականին հեռախոսի գողության 1024 դեպք է արձանագրվել, բացահայտվել է 328-ը, իսկ 2024-ին գրանցված 1106 դեպքից 296-ն է բացահայտվել։ Ընդհանուր՝ այս երեք ժամանակահատվածներում 2541 գողության դեպքից բացահայտվել է 820-ը կամ 32%-ը։ «Հեռախոսի տուփն ունեին, բոլորը տվյալները, կոդերն ունեին, տրամադրվել է ոստիկանությանը և զրո արդյունք»,- ասաց Նարեկ Բավեյանը։ Մի քանի տարի առաջ Ալավերդիում գողացված սմարթֆոնը գտնելու հույսով IMEI կոդը և այլ տվյալներ Ոստիկանությանն է փոխանցել նաև Հերիքնազ Հարությունյանը։ Ուշագրավ է, որ նույնականացման IMEI կոդի առկայությունն իրավապահներին չի օգնել հեռախոսը հայտնաբերել, ավելին՝ առաջարկել են բողոքը հետ վերցնել։ «Մեզ հարցաքննեցին, ուզեցին այդ կոդը, որ հեռախոսի տուփի վրա լինում է, եկա տուն, նկարեցի, մի շաբաթից ասացին՝ լավ կլինի, որ հրաժարվեք հեռախոսը փնտրել»,- ասաց Հերիքնազ Հարությունյանը։ Գողացված կամ կորած հեռախոսները IMEI կոդերի օգնությամբ գտնելու թեման ակտիվացավ, երբ հունիսին կառավարությունը հավանություն տվեց բոլոր քաղաքացիների հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման նախագծին։ Պաշտոնական հիմնավորման մեջ ամենաէական շեշտադրումը մաքսանենգության դեմ պայքարն է։ Իսկ արդյո՞ք նույնականացման կոդի շտեմարանի առկայությունը նպաստելու է գողության դեպքերի բացահայտմանը։ ՆԳՆ-ից Factor TV-ին փոխանցված պատասխանում հատուկ շեշտել են, որ «IMEI» համակարգի հասանելիությունն էապես նպաստում է բացահայտմանը։ Գողացված հեռախոսների սեփականատերերը ՆԳՆ-ին հարց են ուղղում՝ այդ դեպքում ինչո՞ւ իրենց հեռախոսներն ու այն գողացողները չեն հայտնաբերվում։ «Ո՞ւր են հեռախոսները, եթե այդ կոդերն օգնում են գտնել հեռախոսները»,- ասաց Հերիքնազ Հարությունյանը։ «Պարզ է, որ մարդը շահագրգռված է, որ իր ապրանքն արագ գտնվի և պատրաստ է տալ ցանկացած տվյալ, այսինքն՝ եթե պետք է, այդ կոդը տալիս ենք, բայց այստեղ վերահսկելու հարց կա, եթե պարտադիր է դառնում»,- նշեց Նարեկ Բավեյանը։ Փաստաբան Աշոտ Սիմոնյանը, որը նախկինում քննիչ է աշխատել և առնչվել հեռախոսների գողությունների դեպքերին, նշում է՝ կոդերի պարտադիր գրանցումը չի նպաստելու գործընթացին։ «Միանշանակ պնդել, որ IMEI կոդի գրանցման պայմաններում հնարավոր է հեռախոսը գտնել, հիմնավոր չէ։ Հանցագործները հեռախոսը կա՛մ դուրս են հանում, կա՛մ որպես պահեստամաս են օգտագործում»,- ասաց փաստաբանը։ Ըստ նրա՝ IMEI կոդի մասին տեղեկատվության առկայությունը չի երաշխավորում դրա հետ կապված այլ տվյալների թարմություն։ «Սովորաբար հեռախոսահամարը մինչև հանցագործությունը եղած ժամանակ է գործում, այդ IMEI-ը նույնպես, նույնականացման արդյունքում քննիչն ունենում է այն տվյալը, ինչը մինչ այդ տուժողն իրեն տվել է՝ օգտագործել է տվյալ հեռախոսը»,- ասում է նա։ 2024, 2025 և ընթացիկ 2026 թվականներին IMEI կոդերի կիրառմամբ քանի՞ գողացված հեռախոս է հայտնաբերվել՝ այս հարցի պատասխանը չկա․ ՆԳՆ-ից փոխանցել են, որ նման վիճակագրություն չեն վարում։ Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Հեռախոսը գողացել են սրճարանից»․ ինչո՞ւ IMEI կոդի առկայությունը չի օգնում գտնել հանցագործներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի սրճարաններից մեկում լիցքավորման դրված հեռախոսն ամիսներ առաջ գողացել են․ դեպքի մասին Factor TV-ին պատմեց երգիչ Նարեկ Բավեյանը։ «Հեռախոսը իմ քրոջ աղջկանն է, որ տվել էր սրճարանում լիցքավորման, մեկը գալիս, վերցնում ւ դուրս է գալիս»,- ասաց նա։ Այս ու այլ մեթոդներով տարեսկզբից մինչև հունիս Հայաստանում արձանագրվել է հեռախոսի գողության 411 դեպք։ Տեղեկությունը Factor TV-ին հայտնել …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
Factor.am / 17 minutes ago

Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
Factor.am / 1 hour ago

Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
Factor.am / 1 hour ago

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
Factor.am / 2 hours ago
Related coverage

Թրամփյան «մեծ» ԱՄՆ-ի քարտեզը և Մեծ Բրիտանիայի տրոհման նախանշանները. Դմիտրի Նեֆյոդով
168 Jham / 12 minutes ago

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի ուշ հայտնաբերումը նվազել է 40%-ից մինչև 13%
Armenian Business News (ABNews) / 12 minutes ago

Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
24TV / 24News / 17 minutes ago

Լեհաստանում տեղեկություններ են ստացվել Դոնալդ Տուսկի դեմ մահափորձի նախապատրաստման մասին
168 Jham / 24 minutes ago