Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 25-29-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հոկտեմբերի 1-ին հայ ֆուտբոլիստները կմեկնեն Ուզբեկստան՝ մասնակցելու Տաշքենդում կայանալիք ընկերական մրցաշարի։ Հայաստանի Մ-20 հավաքականը Տաշքենդում կանցկացնի 3 հանդիպում՝ մրցելով Ուզբեկստանի, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի հավաքականների դեմ։ Հոկտեմբերի 2 Ուզբեկստան – Հայաստան` 17։00 Հոկտեմբերի 4 Ռուսաստան – Հայաստան` 14։00 Հոկտեմբերի 6 Սաուդյան Արաբիա – Հայաստան` 14։00 Հավաքական են հրավիրվել հետևյալ խաղացողները․ Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – ԲԿՄԱ Վաչե Գաբրիելյան – «Սարդարապատ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Արթուր Միխայելյան – «Գանձասար» Գոռ Գրիգորյան – «Նոա-2» Գոռ Վասիլյան – «Նոա-2» Վանիկ Սուքիասյան – «Կոսմոս» Մարատ Բաբայան – «Նոա-2» Կարեն Հովակիմյան – ԲԿՄԱ Ժորա Դադամյան – «Ուրարտու» Արման Իսայան – ԲԿՄԱ-2 Արամ Բարխուդարյան – ԲԿՄԱ-2 Կիսապաշտպաններ Գագիկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ-2 Արման Առաքելյան – ԲԿՄԱ Հարություն Մանուկյան – ԲԿՄԱ Արտակ Գալստյան – ԲԿՄԱ-2 Մարտին Գալստյան – «Փյունիկ-2» Գոռ Մանուկյան – «Ուրարտու-2» Վահե Հովհաննիսյան – «Ուրարտու-2» Արթուր Մանուկյան – ԲԿՄԱ Նարեկ Ալեքսանյան – «Օլիմպիա» Սարգիս Շահվերդյան – «Արարատ Արմենիա» Սեդրակ Մովսիսյան – ԲԿՄԱ Հարձակվողներ Սուրեն Կիրակոսյան – ԲԿՄԱ Արշակ Պետրոսյան – ԲԿՄԱ Արամե Մինասյան – «Մուրսիա»