Սեպտեմբերի 23-ին՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության 23-րդ համագումարի աշխատանքների մեկնարկից առաջ, տարբեր երկրներից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։ Պատվիրակության անունից ծաղկեպսակ զետեղվեց նահատակների հուշահամալիրի առջև և ապա ելույթ ունեցավ Ս.Դ.Հ.Կ. Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը։ Իր խոսքում նա ընդգծեց, որ Եռաբլուրը լոկ