Նա համամիտ չէ պետական այն մեթոդաբանության հետ, համաձայն որի մահվան դեպքերի վիճակագրությունը կազմվում է առանձնացնելով այն դեպքերը, երբ անձը զորամասում չի գտնվել, զինծառայության ընթացքում չի գտնվել․ «Պետական մարմինները գտնում են, որ պետք է դիտարկել միայն զինծառայության պայմաններում, զինծառայության ընթացքում հանձնարարությունների կատարման ժամանակ մահացության դեպքերը։ Մենք գտնում ենք, որ անձը՝ անկախ նրանից, թե զինվորական պարտականությունների կատարման ժամանակ է մահացել, թե ոչ, ինքը հաշվարկի մեջ է։ Զինծառայության հետ կապված մահացության 14 դեպքերից 7-ն ինքնասպանություն է, ինչը լուրջ և մտահոգիչ ցուցանիշ է»։