Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Նյու Յորք, որտեղ սեպտեմբերի 23-ին պետք է ելույթ ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ IRIB պետական հեռարձակող ընկերությունը հրապարակել է Նյու Յորք նրա ժամանման կադրերը։ Մեկնելուց առաջ Փեզեշքիանը հայտարարել է, որ ՄԱԿ-ում «հաստատակամորեն կպաշտպանի» իր երկրի դիրքորոշումները։ «Մենք գլուխներս բարձր դուրս եկանք, և սա արժանապատվության ու հպարտության աղբյուր է բոլորիս համար։ Ուստի մենք միջազգային հարթակներում հաստատակամորեն կպաշտպանենք մեր դիրքորոշումները», – ասել է նա։ Նախքան նախագահի ժամանումը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին միջնորդների միջոցով բանակցություններ է վարել ամերիկյան կողմի հետ։