Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է Վաղարշապատ համայնքի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքի և դրան կից հողամասի օտարման գործընթացի իրավաչափությունը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ, առանց սահմանված կարգով իրականացված գույքի գնահատման արդյունքի՝ Կառավարության 2004 թվականի մարտի 11-ի թիվ 282-Ա որոշմամբ թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող կինոթատրոնի շենքն ուղղակի վաճառքով օտարել ֆիզիկական անձին՝ վաճառքի գինը սահմանելով 55 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, այն դեպքում, երբ օտարումից շուրջ երեք ամիս անց, առանց փաստացի վիճակի փոփոխության, վերոնշյալ գույքի կադաստրային արժեքը կազմել է 218 միլիոն 215 հազար դրամ։ Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ առուվաճառքի պայմանագրով հողամասի վարձակալության իրավունքի փոխանցում նախատեսված չլինելու պայմաններում՝ պետական սեփականություն հանդիսացող 0,266 հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը, որը հետագայում հիմք է հանդիսացել նրա կողմից 18 միլիոն 513 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ անհատույց սեփականության իրավունք ձեռք բերելու համար։ Պարզվել է նաև, որ 0,266 հա մակերեսով հողամասից 1253 քմ մակերեսով հատվածը՝ մայթերն ու անցումները, գտնվել են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների տիրույթում և ենթակա չեն եղել օտարման։ Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվել դատարան, որն ընդունվել է վարույթ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Վաղարշապատի կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ են հայտնաբերվել
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է Վաղարշապատ համայնքի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքի և դրան կից …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ
1in.am / 27 minutes ago

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր
1in.am / 37 minutes ago

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը
1in.am / 47 minutes ago

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք
1in.am / 57 minutes ago
Related coverage

Շինարարների փողոցի խանութները՝ ապամոնտաժման վտանգի տակ
Public Radio of Armenia / 3 hours ago

Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Factor.am / 5 hours ago

Անվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Infocom / 5 hours ago

Ախուրյանի համայնքապետի չհիմնավորված ծախսերը
Infocom / 6 hours ago