ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայդիի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Իրաք գործընկերության ապագան։ Այս մասին հաղորդում է Պետքարտուղարությունը։ Ըստ հաղորդագրության՝ պաշտոնյաները համաձայնության են եկել այն հարցում, թե «որքան կարևոր է, որ Իրաքը կազմալուծի զինված ահաբեկչական խմբավորումները, կանխի իր տարածքից իրականացվող հարձակումները և լիարժեք իրականացնի իր ինքնիշխանությունը»։ Իրաքի վարչապետը The New York Times-ին տված հարցազրույցում հավաստիացրել է, որ իրաքյան զինված խմբավորումները լիովին զինաթափված և լուծարված կլինեն մինչև 2027 թվականը։ Ըստ ալ-Զայդիի՝ սեպտեմբերի 30-ին կհայտարարվի նոր փուլային զինաթափման ծրագիր, որի առաջին փուլը կլինի 90-օրյա հրադադար: Դրանից հետո զինված խմբավորումները պետք է սկսեն զինաթափվել, գործընթաց, որը, երկրի իշխանությունների գնահատմամբ, կավարտվի մինչև 2027 թ. հունիսի 30-ը: Իրաքի վարչապետը նաև նշել է, որ զինաթափումն անհրաժեշտ է «ուժեղ տնտեսություն» կառուցելու համար:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայդիի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Իրաք գործընկերության ապագան։ Այս մասին հաղորդում է Պետքարտուղարությունը։ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները
1in.am / 39 minutes ago

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
1in.am / 54 minutes ago

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
1in.am / 59 minutes ago

Կառավարությունը լիարժեք վերահսկելու է Ամուլսարի շահագործման ծրագիրը․ ունի 12,5 տոկոս բաժնեմաս
1in.am / 1 hour ago
Related coverage

Ինչո՞ւ է ձգձգվում Փաշինյան-Պուտին հանդիպումը. Մեդվեդևի սպառնալիքը. սահմանային իրավիճակը
Noyan Tapan TV / 9 minutes ago

Տարբերակներից մեկն այն է, որ ՀՀ-ն դառնա Եվրամիության անդամ. վարչապետ (տեսանյութ)
Armenian Business News (ABNews) / 12 minutes ago

Փաշինյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նոր նախագահ է նշանակել
Sputnik Armenia / 14 minutes ago

Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
ABC Media / 16 minutes ago