Նյու Յորքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և բարձրաստիճան հատվածի միջոցառումներին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ «Այցի ընթացքում, որպես COP17-ի նախագահության ներկայացուցիչ, նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ ուղղված Երևանում կայանալիք համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նախագահության առաջնահերթություններին և միջազգային բնապահպանական համագործակցության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այցի շրջանակում նախարարը հանդիպել է Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Սիգրուն Գյերլյով Օսլանդի հետ։ Հանդիպման առանցքում են եղել COP17-ի նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի՝ որպես նախագահության առաջնահերթությունները։ Քննարկել են նաև կենսաբազմազանության ֆինանսավորման և ռեսուրսների մոբիլիզացման, էկոհամակարգերի վերականգնման և բնահեն լուծումների, լեռնային էկոհամակարգերի պահպանության, կենսաբազմազանության մոնիթորինգի և գիտական տվյալների փոխանակման, ինչպես նաև կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության օրակարգերի միջև փոխգործակցության ամրապնդման հարցերը։ Կարևորել են COP17-ին ընդառաջ Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի ու Նորվեգիայի միջև գործնական համագործակցության հետագա խորացումը՝ համատեղ ջանքերով նպաստելու Երևանում կայանալիք համաժողովի բովանդակային և նշանակալի արդյունքներին
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջնահերթությունները
Նյու Յորքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և բարձրաստիճան հատվածի միջոցառումներին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ «Այցի ընթացքում, որպես COP17-ի նախագահության ներկայացուցիչ, նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ ուղղված Երևանում կայանալիք համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նախագահության առաջնահերթություններին և միջազգային բնապահպանական համագործակցության ամրապնդմանը»,- …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
Factor.am / 1 hour ago

Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
Factor.am / 1 hour ago

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
Factor.am / 2 hours ago

Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Factor.am / 3 hours ago
Related coverage

«Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան
24TV / 24News / 31 minutes ago

Ընտրությունը Արարատ ուրացողների և Արարատ պաշտողների միջև է․ Գերասիմ Վարդանյան
Yerkir / 35 minutes ago

Yemen’s Houthis Urge Airlines to Cancel Flights to Saudi Arabia, Declare Airports Targets for Strikes
Aravot / 35 minutes ago

Լեհաստանում տեղեկություններ են ստացվել Դոնալդ Տուսկի դեմ մահափորձի նախապատրաստման մասին
Azatutyun / 56 minutes ago