ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը Հորդանանի ազգային էլեկտրաէներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն Սուֆիան Ալ-Բատայնեհի հետ քննարկել է էներգետիկ անցման, կայուն էներգետիկ համակարգերի ձևավորման և փորձի փոխանակման ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Հորդանանի ազգային էլեկտրաէներգետիկ ընկերության (NEPCO) գլխավոր տնօրեն դոկտոր Սուֆիան Ալ-Բատայնեհին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները: Նարեկ Ապիտոնյանը ողջունել է հորդանանցի գործընկերների հետաքրքրվածությունը Հայաստանում էներգետիկ անցման գործընթացների և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ։ Փոխնախարարը նշել է, որ էներգետիկ անցումը Հայաստանի էներգետիկ քաղաքականության կարևոր ուղղություններից է, և այս համատեքստում կարևոր է միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հորդանանում ընթացող էներգետիկ անցման և կայուն էներգետիկ համակարգի ձևավորմանն ուղղված գործընթացներին։ Կողմերը կարևորել են երկկողմ փորձի փոխանակումը և ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները և համատեղ աշխատանքը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հայաստանը և Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը Հորդանանի ազգային էլեկտրաէներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն Սուֆիան Ալ-Բատայնեհի հետ քննարկել է էներգետիկ անցման, կայուն էներգետիկ համակարգերի ձևավորման և փորձի փոխանակման ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Հորդանանի ազգային էլեկտրաէներգետիկ ընկերության (NEPCO) գլխավոր տնօրեն դոկտոր Սուֆիան Ալ-Բատայնեհին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 26 minutes ago

Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
Factor.am / 44 minutes ago

Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago

Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago
Related coverage

Փաշինյանը չի բացառում ատոմակայանի կառուցման համար ռուսական տարբերակի ընտրությունը
Sputnik Armenia / 17 minutes ago

«Հայաստանն իրապես շարժվում է Եվրամիության ուղղությամբ»․ Մարթա Կոս
Aravot / 21 minutes ago

Пашинян признал, что лично правил доклад своего аппарата по "кризису в Церкви"
Sputnik Armenia / 23 minutes ago

Փաշինյանը խոստովանեց, որ եկեղեցուն վերաբերող «զեկույցում» խմբագրումներ է արել
Sputnik Armenia / 30 minutes ago