«Թբիլիսոբա»-ն կնշվի հոկտեմբերի 3-ին և 4-ին մայրաքաղաքի տարբեր վայրերում, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր` սեպտեմբերի 22-ին: Նրա խոսքով, Ռիկղեի այգուց և Օրբելիանիի հրապարակից բացի, «Թբիլիսոբա»-ն կտոնվի Գուդիաշվիլիի հրապարակում, Լեգվտախևիում, Եվրոպայի հրապարակի և Մետեխի կամրջի տարածքում։ «Կլինեն բազմազան մշակութային, ժամանցային, կրթական և դիտարժան միջոցառումներ։ Ավանդաբար, միջոցառման տարածքում կտեղակայվեն տոնական զարդարանքներ և ինստալացիաներ, լուսանկարչական գոտիներ, հանգստի գոտիներ և բացօթյա կինոթատրոն։ Կկազմակերպվեն ձեռնարկատիրական և գաստրոնոմիկ գոտիներ, որտեղ կներկայացվի վրացական և արտասահմանյան խոհանոցը, և կանցկացվեն վարպետության դասեր, արագ սննդի կետեր, մեղրի և գինու ցուցահանդես-վաճառք-համտես, նաև ժամանակակից հրուշակեղեն», — մանրամասնել է Կախա Կալաձեն։ Նրա խոսքով՝ Թբիլիսիի պատվավոր քաղաքացիների պարգևատրման արարողությունը կկայանա հոկտեմբերի 4-ին, ժամը 20:00-ին, որը կհեռարձակվի ուղիղ եթերով։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Թբիլիսոբա»-ն կնշվի հոկտեմբերի 3-ին և 4-ին
«Թբիլիսոբա»-ն կնշվի հոկտեմբերի 3-ին և 4-ին... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

Քութայիսի քաղաքի տեխնոլոգիական հաբում կայացել է Վրաստանում առաջին TUMO կենտրոնի բացումը
AliQ Media / 23 hours ago

Թմրամիջոցների ապօրինի շրջանառման մեղադրանքով 5 անձ է ձերբակալվել
AliQ Media / Oct 9

Ցխինվալիում Եհովայի վկաների դեմ քրեական գործ է հարուցվել
AliQ Media / Oct 9

«Կուկուշկա» գնացքը վերադառնում է. Բորջոմի-Բակուրիանի երկաթուղին շուտով կբացվի
AliQ Media / Oct 9
Related coverage

Рейс Вашингтон-Амстердам подал сигнал бедствия над Атлантическим океаном
Akhaltskha.net / 17 minutes ago

В ущелье Дзама экскурсионный автомобиль съехал с проезжей части, пострадали 6 человек
JNEWS / 20 minutes ago

Актуальные курсы валют на 12 октября
JNEWS / 1 hour ago

Վաշինգտոն-Ամստերդամ չվերթի ինքնաթիռն Ատլանտյան օվկիանոսի տարածքում աղետի ազդանշան է տվել
Akhaltskha.net / 1 hour ago