Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Կառավարության կողմից պատրաստած զեկույցից հետո խորհրդարանում կարող է Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողով ձևավորվել՝ նշեց, որ դաշինքում հարցը դեռ վերջնական չեն քննարկել, սակայն ներկայացրեց իր անձնական դիրքորոշումը․ «Բնականաբար, Ազգային ժողովի կողմից ստեղծվող նմանատիպ հակաօրինական, օրենքից դուրս քննիչ հանձնաժողովներին մենք մաս կազմելու ցանկություն չունենք»: Պատգամավորը հիշեցրեց նախորդ քննիչ հանձնաժողովների փորձը՝ մասնավորապես նշելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը․ «Հինգ տարի մարդկանց խաբեցին, իբր պատերազմի արդյունքներն են քննում, բայց մինչև այսօր հանրությունը պատասխաններ չունի։ Զեկույցը նույնիսկ ՔՊ-ական պատգամավորները չքվեարկեցին, և այն օրակարգ չմտավ։ Իշխանությունը պարզապես շարունակում է եկեղեցու դեմ արշավը, և այս ամենը պետք է դիտարկել հենց այդ շրջանակներում»: Մանրամասները` տեսանյութում։ Նարեկ Կիրակոսյան
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Իշխան Սաղաթելյանը` Գարեգին Բ-ի հարցով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Կառավարության կողմից պատրաստած զեկույցից հետո խորհրդարանում կարող է Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողով ձևավորվել՝ նշեց, որ դաշինքում հարցը դեռ վերջնական չեն քննարկել, սակայն ներկայացրեց իր անձնական դիրքորոշումը․ «Բնականաբար, Ազգային ժողովի կողմից ստեղծվող նմանատիպ հակաօրինական, օրենքից դուրս քննիչ հանձնաժողովներին մենք մաս կազմելու ցանկություն չունենք»: …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Ակցիա՝ կիբերհանցագործության արդյունքում տուժած քաղաքացիների գումարների վերադարձի հարցով. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 6 hours ago
Related coverage

LIVE. Ազգային ժողովի նիստ, պատգամավորների ճեպազրույցներ
Aysor.am / 3 hours ago

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 3 hours ago

ՈւՂԻՂ․ ԱԺ քաշքշուկից հետո Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Ադրբեջանցին ներթափանցել է ՀՀ, ՔՊ-ն փոխում է օրակարգը. թեժ քննարկումներ ԱԺ-ում #ուղիղ
Pastinfo / 3 hours ago