Ռուսաստանը, դժբախտաբար, Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արդյունաբերության նկատմամբ։ Այս մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանց դիզելային վառելիքի վերամշակման գործարաններից շատերը պայթեցվել են և, գոնե ժամանակավորապես, շարքից դուրս եկել։ Ուկրաինայի հետ այս անհեթեթ և անվերջանալի պատերազմը պետք է դադարեցվի։ Ամբողջ աշխարհն է տուժում, քանի որ ամեն ամիս 25,000 մարդ է զոհվում՝ հիմնականում զինվորներ։ Ի՜նչ ամոթալի է»,- գրել է Թրամփը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում մի քանի անգամ խնդրել է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, քանի որ այդ հարվածները հանգեցնում են համաշխարհային շուկայում դիզելային վառելիքի գների աճի։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Թրամփը Զելենսկիի հետ հեռախոսազրույցում կրկին խնդրել է չհարվածել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին․ Axios