Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանության պնդումներին, թե Ռուսաստանի հետ վերջին խնդիրներն անկախության վերականգնման պրոցես են, Բադալյանը հակադարձեց. «Անկախության վերականգնումը շատ ավելի բարդ պրոցես է, քան հայ-ռուսական հարաբերությունները: Դա տնտեսության, արդյունաբերության վերականգնումն է, տնտեսության կառուցվածքի փոփոխությունն է, անկախ դատական համակարգի, անկախ լրատվական համակարգի [ստեղծումն է]… Դու չունես անկախություն և ինքնիշխանություն, եթե հարևան երկրի պահանջով դու Սահմանադրություն ես փոխում՝ անկախ նրանից, ասելով, որ դա իր հետ կապ չունի… Իր ասելուց հետո էլ դու էդ գործողությունը իրականացնում ես»։ Բադալյանը նշում է, որ ռուսական կողմը Հայաստանի եվրաինտեգրման քայլերին արձագանքում է «համակարգված» տնտեսական գործիքներով, որոնց վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է. «Մինչև հանդիպումը երկու կողմերի միջև մենք փոխհրաձգություն ենք տեսնում… Նոյեմբերի 30-ին լրանում է [ժամկետը], մինչև էդ ժամկետի լրանալը պետք ա էս հարցը լուծում ստանա… Ռուսական կողմը կարող է առաջին հերթին նաև փակել Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները… Կարող է սկսել առաջին հերթին ոչ հստակ կարգավիճակ ունեցող աշխատանքային միգրանտների որոշակի քանակի վտարում… Երրորդ՝ ինքը կարող է շատ հանգիստ գազի գինը բարձրացնել… ինչպես նաև Վերին Լարսը փակել»։ Խոսելով ՌԴ մոտեցման մասին՝ փորձագետը նշեց. «Ռուսաստանի Դաշնությունը երբեք հետխորհրդային հանրապետությունների հետ չի շփվել իրավահավասարության սկզբունքով, ինքը միշտ էլ նայել է որպես իր ազդեցության տակ, իրեն ենթակա տարածքներ… Ինքը ասում է՝ դու չես բալանսավորում քո արտաքին քաղաքականությունը, դու գնում ես Եվրամիությանը միանալու, որը ինձ հետ թշնամի է»։ Անդրադառնալով հայաստանյան ներքին զարգացումներին և վերջին ձերբակալություններին (Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյանի և այլք)՝ Բադալյանը դրանք ուղիղ կապում է արտաքին վեկտորի հետ, ըստ էության ակնարկելով, որ Հայաստանում ճնշում են ռուսամետ գործիչներին՝ նախապատրաստվելով Պուտինի հետ հանդիպմանը։ Բադալյանը թերահավատ է, որ ԵՄ-ն ունակ է կամ պատրաստ է արագ փոխհատուցել Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցների հետևանքները. «Եթե ենթադրենք՝ ասում ենք աջակցություն, նշանակում է պետք է լինի այնպիսի գործողություններ, որոնցով տնտեսական վիճակը չվատանա… Այս պահի դրությամբ կարող են… առնվազն մինիմում մեկ միլիարդ եվրո [տալ], որպեսզի գյուղացիները չտուժեն, բանկերը չտուժեն… Եվրախորհրդարանի որոշումները իմպերատիվ բնույթ չունեն… Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ բոլոր անդամների ընդհանուր կարծիքը համակարգող հանձնաժողովի ղեկավար է, ինքը Ամերիկայի նման նախագահ չի… դու պետք է գնաս Եվրամիության անդամների հետ ստորագրես կոնկրետ… շուկաների բացման համար»։ Քննադատելով ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմությանը, քաղտեխնոլոգն ընդգծեց. «Իրենք քաղաքական այլընտրանք չեն ներկայացնում պետության ապագայի տեսլականը… Դու ի՞նչ ես առաջարկում։ Ո՞րն ա քո այլընտրանքային սցենարը։ Դու հայ-իրանական հարաբերությունները խորացնելո՞ւ ես, թե՞ չես խորացնելու… Անընդհատ ասել՝ դու սխալ ես, դա չի նշանակում, որ դու ճիշտ ես… Դու պետք ա աշխատես, դու պետք ա ցույց տաս, որ դու մրցունակ ես»։ Ըստ Բադալյանի՝ առանց հստակ այլընտրանքային և արտաքին քաղաքական տեսլականի, իշխանափոխություն իրականացնելն անհնար է։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը կալանավորված են՝ ՌԴ-ի հետ առևտրի նպատակով․ Փաշինյանը և Պուտինը կգնան մինչև վերջ․ Արմեն Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանության պնդումներին, թե Ռուսաստանի հետ վերջին խնդիրներն անկախության վերականգնման պրոցես են, Բադալյանը հակադարձեց. «Անկախության վերականգնումը շատ ավելի բարդ պրոցես է, քան հայ-ռուսական հարաբերությունները: Դա տնտեսության, արդյունաբերության վերականգնումն է, տնտեսության կառուցվածքի փոփոխությունն է, անկախ դատական համակարգի, անկախ լրատվական համակարգի [ստեղծումն է]… Դու չունես անկախություն և ինքնիշխանություն, եթե …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
Factor.am / 19 minutes ago

Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
Factor.am / 31 minutes ago

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
Factor.am / 1 hour ago

Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Factor.am / 2 hours ago
Related coverage

Ավելի քան 100 միգրանտ, այդ թվում՝ 15 երեխա է խեղդվել Ջիբութիի ափերի մոտ. ՄԱԿ
Sputnik Armenia / 12 minutes ago

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն
1in.am / 19 minutes ago

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Shant News / 38 minutes ago

Գերասիմ Վարդանյանը դաշնակցական ազգի մասին մտածող տղա է․ նրա նման մարդ պետք է ընտրվի Արտաշատում
Yerkir / 46 minutes ago