Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների գործակալությունը (UKMTO) հայտնում է, որ Հորմուզի նեղուցով ընթանալիս «անհայտ արկը հարվածել է» նավթատար լցանավին, գրում է Al Jazeera-ն։ Զինվորականները UKMTO-ին տեղեկացրել են, որ անձնակազմի երկու անդամներ ստացել են «թեթև վնասվածքներ»։ Հաղորդվում է, որ նավը շարունակում է ընթացքը դեպի նշանակման նավահանգիստ։ «Նավերի անձնակազմերին խորհուրդ է տրվում զգուշությամբ նավարկել և ցանկացած կասկածելի գործունեության մասին հայտնել UKMTO-ին»,- նշել է գործակալությունը։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, այդ թվում՝ նավի ինքնությունը կամ արկի արձակման աղբյուրը։ Միաժամանակ, Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տարանցումը կտրուկ նվազել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող լարվածության ֆոնին: Reuters-ը, հղում անելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին, հաղորդել է, որ սեպտեմբերի 19-20-ը նեղուցով անցել է ընդամենը 12 նավ։ Մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 12-13-ին, նեղուցով անցել է 35 նավ: Մինչև փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը, Հորմուզի նեղուցով օրական անցնում էր մոտ 125 նավ: Նախօրեին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, մինչև Թեհրանի պայմանները չբավարարվեն և երկրի «օրինական իրավունքները» չճանաչվեն։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հորմուզի նեղուցում անհայտ արկը հարվածել է լցանավի․ անձնակազմի երկու անդամ վիրավորվել է
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների գործակալությունը (UKMTO) հայտնում է, որ Հորմուզի նեղուցով ընթանալիս «անհայտ արկը հարվածել է» նավթատար լցանավին, գրում է Al Jazeera-ն։ Զինվորականները UKMTO-ին տեղեկացրել են, որ անձնակազմի երկու անդամներ ստացել են «թեթև վնասվածքներ»։ Հաղորդվում է, որ նավը շարունակում է ընթացքը դեպի նշանակման նավահանգիստ։ «Նավերի անձնակազմերին խորհուրդ է տրվում զգուշությամբ նավարկել և ցանկացած կասկածելի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Factor.am / 15 minutes ago

ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Factor.am / 35 minutes ago

Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Factor.am / 1 hour ago

Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Factor.am / 1 hour ago
Related coverage

«Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել
168 Jham / 7 minutes ago

"Яндекс" сообщил о повреждении инфраструктуры дата-центров — сбои наблюдаются и в Ереване
Sputnik Armenia / 9 minutes ago

Հրավիրում ենք աղոթի Բաքվի բանտերում պահվող հայ գերիների, ՀՀ-ում անարդարորեն հետապնդվողների համար
24TV / 24News / 11 minutes ago

Հնարավորությունների հավասարությունն արտոնություն չէ.ՄԻՊ
A1plus / 14 minutes ago