Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Անկախությունը մեր պետականության կարևորագույն արժեքներից է, իսկ դրա ամրապնդումն ու զարգացումը հնարավոր են միայն այնպիսի հասարակության պայմաններում, որտեղ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, լիարժեք երաշխավորումը, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը և իրավունքի գերակայությունը հաստատուն արժեքներ են։ Այս ճանապարհին առանձնահատուկ կարևորություն ունեն փոխադարձ հարգանքը, հավասարությունը, հանդուրժողականությունը և խտրականության որևէ դրսևորման բացառումը։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքը յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության ու խթանման, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի ամրապնդման և իրավունքահեն հասարակության ձևավորման ուղղությամբ։ Վստահ եմ` մարդու իրավունքների երաշխավորման մշակույթի հետևողական ամրապնդումը, հանրային համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջավայրի ձևավորումը կարևոր նշանակություն ունեն մեր պետության կայուն զարգացման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար։ Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն և իրավունքահեն արժեքների վրա հիմնված հասարակական միջավայր: Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության և յուրաքանչյուր մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի ամուր հենքի վրա։ Շնորհավո՛ր Անկախության տոնը»։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության ամուր հենքի վրա․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

AI-ն և գենդերային անհավասարությունը․ լուծումնե՞ր, թե՞ նոր ռիսկեր
1in.am / 4 hours ago

Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է
1in.am / 5 hours ago

Հայաստանում և Հրվ Կովկասում ռուսական ազդեցության նվազման գործընթացն էապես արագացել է
1in.am / 5 hours ago

Միրզոյանի՝ Իրան այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է
1in.am / 5 hours ago
Related coverage

Ակցիա՝ կիբերհանցագործության արդյունքում տուժած քաղաքացիների գումարների վերադարձի հարցով. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Factor.am / 3 hours ago

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի տիրապետմանն է վերադարձվել Զովունիում գտնվող հողատարածքը. վարչապետ
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

Armenians abroad challenge new voting restrictions
CivilNet / 5 hours ago