Translate this article

Showing in English.

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

1in.am Armenia· Sep 21
Politics

Talk of state capture requires legal follow-up

Պետության զավթման մասին խոսքը իրավական շարունակություն է պահանջում

On September 18, during the discussion of the report of the CEC Chairman in the National Assembly, CP MP Arayik Harutyunyan characterized the June 7 elections as “a state …

Սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովում ԿԸՀ նախագահի հաղորդման քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ի ընտրությունները բնորոշեց որպես «պետության …

Talk of state capture requires legal follow-up

On September 18, during the discussion of the report of the CEC Chairman in the National Assembly, CP MP Arayik Harutyunyan characterized the June 7 elections as an “attempt at state capture.” According to him, financial influence, cyber threats, and disinformation were used for this purpose.

Սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովում ԿԸՀ նախագահի հաղորդման քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ի ընտրությունները բնորոշեց որպես «պետության զավթման փորձ»։ Նրա խոսքով՝ այդ նպատակով օգտագործվել են ֆինանսական ազդեցություն, կիբեռվտանգներ և ապատեղեկատվություն։

This formulation is not new in the political vocabulary of Armenia. Representatives of civil society and politicians have been talking about the same issue for years, linking it to the partisanization of state institutions, the distortion of the electoral system, and the transformation of economic resources into political power.

Այս ձևակերպումը Հայաստանի քաղաքական բառապաշարում նոր չէ։ Նույն խնդրի մասին տարիներ շարունակ խոսել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ՝ այն կապելով պետական ինստիտուտների կուսակցականացման, ընտրական համակարգի խեղման և տնտեսական ռեսուրսի քաղաքական իշխանության վերածելու հետ։

After 2018, this story was not given a comprehensive political and legal assessment. The issues of election fraud, partisan use of state resources, political and economic monopolies, March 1, and the mechanisms operating for years to reproduce power remained at the level of separate criminal cases and exclusively political statements.

2018-ից հետո այդ պատմությանը ամբողջական քաղաքական և իրավական գնահատական չտրվեց։ Ընտրությունների կեղծման, պետական ռեսուրսի կուսակցական օգտագործման, քաղաքական ու տնտեսական մենաշնորհների, Մարտի 1-ի և իշխանության վերարտադրության տարիներով գործող մեխանիզմների հարցերը մնացին առանձին քրեական գործերի ու բացառապես քաղաքական հայտարարությունների մակարդակում։

The political and legal assessment of the state capture should have become the basis for the institutional self-defense of the state system of post-revolutionary Armenia.

Պետության զավթման քաղաքական ու իրավական գնահատականը պետք է դառնար հետհեղափոխական Հայաստանի պետական համակարգի ինստիտուցիոնալ ինքնապաշտպանության հիմքը։

Denazification in post-war Germany was the most extreme historical example of this problem. Central European countries chose various paths of lustration after the fall of communism. The goal was to free the state system from the continuing influence of former repressive networks. European law later formulated an important boundary from this experience: responsibility must be individual, proven, and subject to judicial control.

Հետպատերազմյան Գերմանիայում դենացիֆիկացիան այդ խնդրի ամենածայրահեղ պատմական օրինակն էր։ Կենտրոնական Եվրոպայի երկրները կոմունիզմի անկումից հետո ընտրեցին լյուստրացիայի տարբեր ճանապարհներ։ Նպատակը պետական համակարգը նախկին ռեպրեսիվ ցանցերի շարունակական ազդեցությունից ազատելն էր։ Եվրոպական իրավունքը հետագայում այդ փորձից նաև կարևոր սահման ձևակերպեց՝ պատասխանատվությունը պետք է լինի անհատական, ապացուցված և դատական վերահսկողության ենթակա։

Here lies the essence of the work that has not been done for Armenia since 2018. A political assessment of the former system could have created a clear institutional memory: documenting the mechanisms of electoral fraud, the merging of state and private resources, the sources of illegal financing, and those responsible for them. In that case, the reproduction of the former systems under new names or new political formats would have been much more difficult. This did not imply the spontaneous abolition of people’s political rights. It implied a full disclosure of the facts and the legal consequences arising from them.

Հայաստանի համար 2018-ից հետո չարված աշխատանքի էությունն այստեղ է։ Նախկին համակարգի քաղաքական գնահատականը կարող էր ստեղծել հստակ ինստիտուցիոնալ հիշողություն՝ փաստագրել ընտրական կեղծարարության մեխանիզմները, պետական և մասնավոր ռեսուրսների միաձուլումը, ապօրինի ֆինանսավորման աղբյուրները և դրանց պատասխանատուներին։ Այդ դեպքում նախկին համակարգերի վերարտադրությունը նոր անուններով կամ նոր քաղաքական ձևաչափերով շատ ավելի դժվար կլիներ։ Սա մարդկանց քաղաքական իրավունքների ինքնաբերական վերացում չէր ենթադրում։ Այն ենթադրում էր փաստերի ամբողջական բացահայտում և դրանցից բխող իրավական հետևանքներ։

The June 7 elections brought back to the agenda the question that remained unanswered after 2018: the political and legal assessment of the former system. The absence of that assessment allowed many actors of the former system to continue their political activities, under old or new names.

Հունիսի 7-ի ընտրությունները նորից օրակարգ բերեցին 2018-ից հետո անպատասխան մնացած հարցը՝ նախկին համակարգի քաղաքական և իրավական գնահատականը։ Այդ գնահատականի բացակայությունը նախկին համակարգի բազմաթիվ դերակատարների հնարավորություն տվեց շարունակել քաղաքական գործունեությունը՝ հին կամ նոր անուններով։

The issue is not simply disputing the right of specific individuals and forces to participate in elections. The issue is the work that the state has not done. If the mechanisms of state seizure, election fraud, use of state resources, illegal financing, and reproduction of power had been fully documented years ago, and responsibility had been legally formulated, the political field would have a completely different look today and would operate by different rules.

Խնդիրը կոնկրետ անձանց և ուժերի ընտրություններին մասնակցելու իրավունքը պարզապես վիճարկելը չէ։ Խնդիրը պետության չարած աշխատանքն է։ Եթե տարիներ առաջ ամբողջությամբ փաստագրվեին պետության զավթման՝ ընտրությունների կեղծման, պետական ռեսուրսի օգտագործման, ապօրինի ֆինանսավորման և իշխանության վերարտադրության մեխանիզմները, իսկ պատասխանատվությունը ստանար իրավական ձևակերպում, քաղաքական դաշտն այսօր բոլորովին այլ տեսք կունենար և այլ կանոններով կգործեր։

After the June 7 elections, this issue already has a new content. Law enforcement agencies have accumulated numerous reports and criminal proceedings regarding election bribery, illegal financing, and other possible violations. These materials should also be viewed in a unified picture to identify possible links between financial influence, cyber interference, and disinformation, their degree of organization, and their real impact on the electoral process.

Հունիսի 7-ի ընտրություններից հետո այս հարցն արդեն նոր բովանդակություն ունի։ Իրավապահ մարմիններում կուտակվել են բազմաթիվ հաղորդումներ և քրեական վարույթներ՝ ընտրակաշառքի, ապօրինի ֆինանսավորման և այլ հնարավոր խախտումների վերաբերյալ։ Այդ նյութերը պետք է դիտարկել նաև միասնական պատկերի մեջ՝ պարզելու ֆինանսական ազդեցության, կիբեռմիջամտության և ապատեղեկատվության հնարավոր կապերը, դրանց կազմակերպվածության աստիճանն ու իրական ազդեցությունը ընտրական գործընթացի վրա։

If the authorities characterize June 7 as an “attempted state takeover,” that assessment cannot remain at the level of a political statement. It requires complete documentation, a legal assessment, and a clear definition of individual responsibility. Otherwise, the same set of tools will continue to be reproduced in the upcoming local government and all subsequent national elections under new names and new political formats.

Եթե իշխանությունը հունիսի 7-ը բնորոշում է որպես «պետության զավթման փորձ», այդ գնահատականը չի կարող մնալ քաղաքական հայտարարության մակարդակում։ Այն պահանջում է ամբողջական փաստագրում, իրավական գնահատական և անհատական պատասխանատվության հստակ սահմանում։ Հակառակ դեպքում նույն գործիքակազմը շարունակելու է վերարտադրվել առաջիկա ՏԻՄ և հաջորդ բոլոր համապետական ընտրություններում նոր անուններով ու նոր քաղաքական ձևաչափերով։

The international observation mission also recorded the problem of disinformation and external information interference. The OSCE/ODIHR preliminary report noted disinformation publications attributed to actors linked to Russia and systematic inauthentic behavior.

Միջազգային դիտորդական առաքելությունն էլ արձանագրել էր ապատեղեկատվության և արտաքին տեղեկատվական միջամտության խնդիրը։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցում նշվում էր Ռուսաստանի հետ կապվող դերակատարներին վերագրված ապատեղեկատվական հրապարակումների և համակարգված ոչ իսկական վարքագծի մասին։

These facts should be collected into a single comprehensive picture. The sources of funding, the circle of organizers, digital and information networks, external connections, mechanisms of electoral bribery and their real impact on the electoral process must become clear.

Այս փաստերը պետք է հավաքվեն մեկ ամբողջական պատկերի մեջ։ Պետք է պարզ դառնան ֆինանսավորման աղբյուրները, կազմակերպիչների շրջանակը, թվային և տեղեկատվական ցանցերը, արտաքին կապերը, ընտրակաշառքի մեխանիզմները և դրանց իրական ազդեցությունը ընտրական գործընթացի վրա։

There are already two notable precedents in Europe.

Եվրոպայում արդեն կան երկու ուշագրավ նախադեպեր։

In 2023, the Constitutional Court of Moldova declared the Shor party unconstitutional. The court relied on systematic, continuous and large-scale non-transparent financing documented for years. The case materials also contained information on the involvement of a foreign state. The Constitutional Court of Moldova later declared the five-year general electoral ban on individuals associated with that party unconstitutional.

2023-ին Մոլդովայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Շոր» կուսակցությունը։ Դատարանը հիմնվեց տարիներով փաստագրված համակարգային, շարունակական և խոշորածավալ ոչ թափանցիկ ֆինանսավորման վրա։ Գործի նյութերում առկա էին նաև օտար պետության ներգրավվածության վերաբերյալ տվյալներ։ Մոլդովայի Սահմանադրական դատարանը հետագայում հակասահմանադրական ճանաչեց այդ կուսակցության հետ կապված անձանց նկատմամբ հինգ տարվա համատարած ընտրական արգելքը։

In Romania, the first round of the 2024 presidential election was completely canceled. The Constitutional Court made the decision after declassified intelligence data, pointing to voter manipulation using digital technologies, unequal competitive conditions, and undeclared financing.

Ռումինիայում 2024-ի նախագահական ընտրությունների առաջին փուլն ամբողջությամբ չեղարկվեց։ Սահմանադրական դատարանը որոշումը կայացրեց հետախուզական տվյալների գաղտնազերծումից հետո՝ մատնանշելով թվային տեխնոլոգիաներով ընտրողների մանիպուլյացիա, անհավասար մրցակցային պայմաններ և չհայտարարված ֆինանսավորում։

These two precedents clearly show one thing: democracy can defend itself, but only through legal means, with convincing evidence, a clear procedure, and a court decision.

Այս երկու նախադեպերը մի բան են հստակ ցույց տալիս․ ժողովրդավարությունը կարող է պաշտպանել ինքն իրեն, բայց միայն իրավական ճանապարհով՝ համոզիչ ապացույցներով, հստակ ընթացակարգով և դատարանի որոշմամբ։

In Armenia, too, the CEC cannot simply ban a party from participating based on a political assessment. The Electoral Code provides for the CEC to apply to the court to invalidate the registration of the voter list in the event of certain serious financial violations.

Հայաստանում ևս ԿԸՀ-ն չի կարող քաղաքական գնահատականի հիմքով պարզապես արգելել կուսակցության մասնակցությունը։ Ընտրական օրենսգիրքը որոշ ծանր ֆինանսական խախտումների դեպքում նախատեսում է ԿԸՀ-ի դիմում դատարան՝ ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։

This is where the real question that remains after June 7th lies.

Հենց այստեղ է հունիսի 7-ից հետո մնացած իրական հարցը։

Have the hundreds of proceedings, cases of illegal financing, and data on cyber threats and information interference accumulated in the law enforcement system become a complete political and legal assessment? Has their mutual connection, degree of organization, and impact on the free expression of voters been determined?

Իրավապահ համակարգում կուտակված հարյուրավոր վարույթները, ապօրինի ֆինանսավորման դեպքերը, կիբեռսպառնալիքների և տեղեկատվական միջամտության վերաբերյալ տվյալները դարձա՞ն ամբողջական քաղաքական և իրավական գնահատական։ Որոշվե՞ց դրանց փոխադարձ կապը, կազմակերպվածության աստիճանը և ազդեցությունը ընտրողների ազատ կամարտահայտության վրա։

On July 4, the Constitutional Court upheld the CEC’s decision summarizing the election results. That fact is an obligatory part of this discussion.

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումը։ Այդ փաստն էլ այս քննարկման պարտադիր մասն է։

It is impossible not to agree with Arayik Harutyunyan’s formulation of “attempted state capture,” but what happened on June 7 is only one episode of that larger problem. It is at least a continuation of the same chain that began with the palace coup of 1998: an ungiven political and legal assessment, preserved political and economic influence, accumulated resources, and their return to the electoral process.

Արայիկ Հարությունյանի «պետության զավթման փորձ» ձևակերպման հետ հնարավոր չէ համակարծիք չլինել, բայց հունիսի 7-ին տեղի ունեցածն այդ ավելի մեծ խնդրի միայն մեկ դրվագն է։ Այն առնվազը 1998թվականի պալատական հեղաշրջումից սկիզբ առնող նույն շղթայի շարունակությունն է՝ չտրված քաղաքկանա և իրավական գնահատական, պահպանված քաղաքական ու տնտեսական ազդեցություն, կուտակված ռեսուրսներ և դրանց վերադարձ ընտրական գործընթաց։

Now it is necessary to collect this entire picture into a single political and legal assessment. The criminal proceedings regarding the recent national elections, cases of illegal financing, cyber interference data, and electoral bribery mechanisms are not separate episodes; together they show the operation of the same system. Without that comprehensive assessment, the formulation of “state capture” will remain a political record, and its reasons and tools an unfinished state problem.

Հիմա անհրաժեշտ է այդ ամբողջ պատկերը հավաքել մեկ քաղաքական և իրավական գնահատականի մեջ։ Վերջին համապետական ընտրությունների վերաբերյալ քրեական վարույթները, ապօրինի ֆինանսավորման դեպքերը, կիբեռմիջամտության տվյալներն ու ընտրակաշառքի մեխանիզմները առանձին դրվագներ չեն․ միասին դրանք ցույց են տալիս նույն համակարգի գործողությունը։ Առանց այդ ամբողջական գնահատականի «պետության զավթում» ձևակերպումը կմնա քաղաքական արձանագրում, իսկ դրա պատճառներն ու գործիքները՝ անավարտ պետական խնդիր։

Comments

Sign in to join the conversation.

No comments yet — be the first to comment.

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.