Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը ավելի քան 500 մլն դրամի պահանջ ունի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունից, որի շուրջ «խոսում է» ընկերության հետ։ «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մեզ համար դա գումար է, որ պետք է համարվի տնտեսված գումար ու վերադարձվի պետությանը։ Իրենց դիրքորոշումը տարբերվում է մեր դիրքորոշումից, ու մենք կա՛մ կգանք փոխադարձ համաձայնության գումարը հետ վերադարձնելու, կա՛մ կլինի դատական պրոցես», – հայտարարել է նախարարը։ Օգոստոսի 28-ին «Ազատություն»-ը հետաքննություն էր հրապարակել, պարզելով, որ «Դոպինգ սփեյս» ընկերությունը ավելի քան 500 մլն դրամի նախահաշվից շեղված տնտեսումներ ունի, և ամիսներ շարունակ նախարարությունը չի կարողանում այդ գումարը հետ ստանալ ընկերությունից։ Բացի այդ, ԿԳՄՍՆ-ն համերգից առաջ կասկածելի նպատակահարմարությամբ վերացրել էր բանկային երաշխիքը ընկերության համար, այնինչ բանկային երաշխիքի առկայության դեպքում այս գումարը նախարարությունը կկարողանար գանձել հենց այդ երաշխիքից։ Ավելին՝ նախարարությունը գործողություններ էր ձեռնարկել, որով, ըստ էության, զրոյացվել էին այն տույժերն ու տուգանքները «Դոպինգ սփեյս»-ի համար, որ ձևավորվել էին համերգի կազմակերպումը տևական ժամանակ ուշացնելու համար։ Համերգը հետաձգվել էր 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԿԳՄՍ նախարարությունը ավելի քան 500 մլն դրամի պահանջ ունի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունից․ «Ազատություն»
ԿԳՄՍՆ-ն համերգից առաջ կասկածելի նպատակահարմարությամբ վերացրել էր բանկային երաշխիքը ընկերության համար, այնինչ բանկային երաշխիքի առկայության դեպքում այս գումարը նախարարությունը կկարողանար գանձել հենց այդ երաշխիքից։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot

Պսակադրվում են հայրենատեր փաստաբաններ Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը․ Սրբազան պայքար
Aravot / 23 minutes ago

Trump: I suggest Ukraine get a new leader who can make a deal
Aravot / 25 minutes ago

Yemen’s Houthis Urge Airlines to Cancel Flights to Saudi Arabia, Declare Airports Targets for Strikes
Aravot / 1 hour ago

Լեւոն ԺԴ. Պապը յայտարարեց, թէ մօտ օրէն վիրահատութեան պիտի ենթարկուի
Aravot / 1 hour ago
Related coverage

Ազատազրկված ադրբեջանցու իրավունքները պետք է պահպանվեն, ինչպես Բաքվում հայերինը
Public Radio of Armenia / 1 hour ago

Վարդանյանը թե պատերազմի դաշտում է ցույց տվել իր նվիրվածությունը, թե քաղաքական պայքարի ժամանակ
Yerkir / 2 hours ago

ՄԻՊ-ը կարևորում է աղջիկ երեխաների հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը
168 Jham / 2 hours ago

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
1in.am / 2 hours ago