Իռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին և չի հեռարձակի այն՝ Իսրայելի մասնակցության պատճառով. հայտարարել է Իռլանդիայի հանրային հեռարձակող RTÉ-ն։ «RTÉ-ի դիրքորոշումը «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցության վերաբերյալ չի փոխվել։ RTÉ-ն չի մասնակցի «Եվրատեսիլ-2027»-ին և չի հեռարձակի մրցույթը»,- ասվում է հեռարձակողի պաշտոնական հայտարարության մեջ։ Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ որոշումը պայմանավորված է Գազայի հատվածում շարունակվող հումանիտար ճգնաժամով և այնտեղ մարդկանց շարունակվող զոհերով։ RTÉ-ն նաև մտահոգություն է հայտնել միջազգային լրագրողների՝ Գազա անկախ մուտքի շարունակվող սահմանափակումների վերաբերյալ։ 2026 թվականին Իռլանդիան Իսպանիայի, Նիդեռլանդների, Իսլանդիայի և Սլովենիայի հետ չէր մասնակցել «Եվրատեսիլին»՝ Իսրայելի մասնակցության պատճառով։ Նիդեռլանդները նույնպես հայտարարել են «Եվրատեսիլ-2027»-ին չմասնակցելու մասին։ «Եվրատեսիլ-2027»-ը կանցկացվի Բուլղարիայի Բուրգաս քաղաքում։ Եզրափակիչը նախատեսված է մայիսի 15-ին, իսկ կիսաեզրափակիչները՝ մայիսի 11-ին և 13-ին։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Իռլանդիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2027»-ին
Իռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին և չի հեռարձակի այն՝ Իսրայելի մասնակցության պատճառով. հայտարարել է Իռլանդիայի հանրային …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

AI-ն և գենդերային անհավասարությունը․ լուծումնե՞ր, թե՞ նոր ռիսկեր
1in.am / 4 hours ago

Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է
1in.am / 5 hours ago

Հայաստանում և Հրվ Կովկասում ռուսական ազդեցության նվազման գործընթացն էապես արագացել է
1in.am / 5 hours ago

Միրզոյանի՝ Իրան այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է
1in.am / 6 hours ago
Related coverage

24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
168 Jham / 17 minutes ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
168 Jham / 18 minutes ago

Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
168 Jham / 20 minutes ago

Եվրախորհրդարանում ցուցադրել են Թրամփի մերկ, երկմետրանոց ոսկեզօծ արձանը
168 Jham / 29 minutes ago