«Toyota»-ն գնահատում է, որ 2028 թվականից գործարանների արդիականացման և ավտոմատացման համար տարեկան կարող է պահանջվել մոտ 1 տրիլիոն իեն՝ շուրջ 6.4 միլիարդ դոլար։ Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը նախատեսում է արագացնել ռոբոտների և ավտոմատացման տեխնոլոգիաների կիրառումը։ Նշված ներդրման գնահատականը ներառում է «Toyota»-ն, խմբի ընկերությունները և խոշոր մատակարարներին։ Ընկերության տվյալներով՝ գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտ։ Դրանց թվում կլինեն ինչպես մարդանման, այնպես էլ այլ տեսակի ռոբոտներ՝ ներառյալ արդեն առկա սարքավորումների փոխարինման և նոր տեղադրումների համար։ Ներդրումները կներառեն արդյունաբերական ռոբոտներ, ավտոմատացված լոգիստիկա, ինչպես նաև ապագայում գործարաններում մարդկանց և ռոբոտների համատեղ աշխատանքը։ «Toyota»-ի ռոբոտաշինության ուղղությամբ ակտիվացումը, ըստ «Bernstein»-ի վերլուծաբանների, կարող է նոր աճի հնարավորություններ ստեղծել նաև ավտոմեքենաների արտադրությունից դուրս։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Toyota»-ն արագացնում է գործարանների ավտոմատացումը
«Toyota»-ն գնահատում է, որ 2028 թվականից գործարանների արդիականացման և ավտոմատացման համար տարեկան կարող է պահանջվել մոտ 1 տրիլիոն իեն՝ շուրջ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ատոմային ենթակառուցվածքները մաշվում են. լուրջ ուշադրություն է անհրաժեշտ
1in.am / 2 hours ago

Աշխատող Հայաստանը. տնտեսական առաջընթացից դեպի ուժեղ պետություն
1in.am / 13 hours ago

Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ եւ հուզական ինտելեկտ» դասընթացին․ Փաշինյան
1in.am / 13 hours ago

Ընդդիմության ճգնաժամը՝ պետության խնդիր
1in.am / 14 hours ago
Related coverage

Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
24TV / 24News / 26 minutes ago

Ամբիցիոզ է հնչում, բայց 2030-ին տրանսպորտում ծախսվող ժամանակը 30%-ով նվազեցնելու ենք. Ավինյան
24TV / 24News / 28 minutes ago

Սաուդյան Արաբիայի և Իրանի պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը
ABC Media / 30 minutes ago

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ
168 Jham / 33 minutes ago