Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի հիւրընկալութեամբ տեղի ունեցած պետութեան երեք իշխանութիւնների ղեկավարների հանդիպման ընթացքում նա ներկայացրել է Հնդկաստան կատարած այցի եւ ԲՐԻՔՍ-ի 18-րդ գագաթնաժողովին Իրանի մասնակցութեան արդիւնքները։ Փեզեշքիանը, մասնաւորապէս, անդրադարձել է բազմակողմանիութեան ամրապնդմանը, տնտեսական ու առեւտրային համագործակցութեան զարգացմանը եւ բռնատիրութեան դէմ պայքարին։ Հանդիպման ընթացքում իշխանութեան երեք մարմինների ղեկավարները նաեւ ընդգծել են հիմնական անհրաժեշտութեան ապրանքների ապահովման եւ բնակչութեան կենսապայմանների բարելաւման, արտադրութեան աջակցութեան, արտադրութեան խոչընդոտների վերացման եւ արդիւնաւէտ ներդրումների ներգրաւմանն աջակցելու անհրաժեշտութիւնը, դրանք համարելով համակարգի ընդհանուր քաղաքականութեան առաջնահերթութիւններ։