Showing in English.
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
US used AI to prepare for attack on Minab school: Bloomberg
ԱՄՆ-ը Մինաբի դպրոցի վրա հարվածի նախապատրաստման համար AI է կիրառել.
Bloomberg
According to Bloomberg, an internal Pentagon investigation has found that faulty intelligence contributed to the US missile strike on a school in the Iranian city of Minab.
Ըստ Bloomberg-ի՝ Պենտագոնի ներքին քննությունը պարզել է, որ Իրանի Մինաբ քաղաքում դպրոցի վրա ամերիկյան հրթիռային հարվածին նպաստել են սխալ հետախուզական …

According to Bloomberg, an internal Pentagon investigation found that faulty intelligence, outdated satellite imagery and overreliance on artificial intelligence contributed to the US missile strike on a school in the Iranian city of Minab. On February 28, two Tomahawk missiles were fired at the school, killing more than 150 people, including at least 123 children.
Ըստ Bloomberg-ի՝ Պենտագոնի ներքին քննությունը պարզել է, որ Իրանի Մինաբ քաղաքում դպրոցի վրա ամերիկյան հրթիռային հարվածին նպաստել են սխալ հետախուզական տվյալները, հնացած արբանյակային պատկերները և արհեստական բանականության նկատմամբ չափազանց մեծ վստահությունը։ Փետրվարի 28-ին դպրոցի վրա երկու «Tomahawk» հրթիռ է արձակել՝ սպանելով ավելի քան 150 մարդու, այդ թվում՝ առնվազն 123 երեխայի։
According to Bloomberg, officials involved in the investigation said that the incident was not the result of a single mistake, but rather a series of lapses. The time for final confirmation of targets was reduced in the conditions of the large-scale attack demanded by the US administration. Reductions in civil protection staff and gaps in information about the target were also cited as factors.
Bloomberg-ի տեղեկությունների համաձայն՝ քննությանը մասնակցած պաշտոնյաների խոսքով՝ միջադեպը մեկ սխալի հետևանք չէր, այլ մի շարք բացթողումների կուտակում։ ԱՄՆ վարչակազմի պահանջած լայնածավալ հարձակման պայմաններում թիրախների վերջնական հաստատման համար ժամանակը կրճատվել էր։ Որպես գործոններ նշվել են նաև քաղաքացիական անձանց պաշտպանության հարցերով աշխատակիցների կրճատումները և թիրախի վերաբերյալ տեղեկատվության բացերը։
The Minab site was previously considered a military complex, but years ago it was converted and operated as a school. Satellite images showed walls and entrances separating the school from the military base. The officials said some U.S. intelligence analysts had noticed the changes, but the information had not been entered into the main targeting database.
Մինաբի տարածքը նախկինում համարվել էր ռազմական համալիր, սակայն տարիներ առաջ այն փոփոխվել էր և գործել որպես դպրոց։ Արբանյակային պատկերներում երևում էին ռազմական բազայից դպրոցը բաժանող պատերն ու մուտքերը։ Ըստ պաշտոնյաների՝ ԱՄՆ հետախուզության որոշ վերլուծաբաններ նկատել էին այդ փոփոխությունները, սակայն տեղեկությունները չէին հայտնվել թիրախավորման հիմնական տվյալների բազայում։
The officials also said some CENTCOM employees had placed too much trust in Palantir’s “Maven Smart System.” Palantir has denied that its software was to blame for the strike. A U.N. fact-finding mission said the U.S. had failed to take all necessary steps to verify the military target. The Pentagon said the investigation was ongoing.
Պաշտոնյաները նաև հայտնել են, որ CENTCOM-ի որոշ աշխատակիցներ չափազանց մեծ վստահություն էին ցուցաբերել Palantir-ի «Maven Smart System»-ի նկատմամբ։ Palantir-ը հերքել է, որ իր ծրագրային ապահովումը մեղավոր է եղել հարվածի համար։ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կատարել ռազմական թիրախը ստուգելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը։ Պենտագոնը հայտնել է, որ քննությունը դեռ շարունակվում է։
Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Մենք պատասխանատու ենք Երևանի համար, որտեղ ապրելու են մեր երեխաները․ Ջուլիետա Ազարյան
1in.am / 25 minutes ago

Վանաձորում ազգային պարի միջոցով բարձրաձայնել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցը․ ՄԻՊ
1in.am / 45 minutes ago

Երևանի զինանշանով այս գեղեցիկ քարե աշխատանքը նվեր ստացա․ Ավինյան
1in.am / 1 hour ago

Չեռնոգորիայի դասը և Երևանի չտրված հարցերը
1in.am / 1 hour ago
Related coverage

Մեկամսյա կալանք՝ Շիրակի մարզի գյուղերից մեկի դպրոցի կին փոխտնօրենին
Aravot / 10 minutes ago

Հրդեհի հետ կապված ՀԷՑ-ում 2 ծառայողական քննություն է սկսվել, հարցաքննվել են պատասխանատուները
Aysor.am / 1 hour ago

Դպրոցը ոտքից գլուխ կոռումպացված է
Noyan Tapan TV / 11 hours ago

The opening of the first TUMO Center in Georgia took place at the Kutaisi Technology Hub
Aravot / 12 hours ago