You are using an outdated browser. Please upgrade your browser. Հայաստանի հավաքականը շարունակում է հաղթարշավը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում: Չորրորդ տուրում հայ շախմատիստները մրցեցին Արգենտինայի հավաքականի հետ ու հաղթեցին 2.5:1.5 հաշվով: Հայաստանի հավաքականին հաղթանակ պարգևեց Շանթ Սարգսյանը, որը սև խաղաքարերով հաղթեց գրոսմայստեր Սանդրո Մարեկոյին: Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Նախորդ երեք տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Բարբադոսին, Շոտլանդիային ու Շվեդիային և առաջատարների թվում է: Երեք հաղթանակով մեկնարկած կանանց Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Ղազախստանի թիմին: Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին, իսկ Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղացին: Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր: Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ