Պակիստանի հյուսիսարևմտյան Քոհաթ քաղաքում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո իրականացված շուրջ 20 ժամ տևած գործողությունն ավարտվել է։ Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի ոստիկանությունը X-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ հարձակման և դրան հաջորդած բախումների հետևանքով զոհվել է 23 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել է։ Նշվում է, որ ոստիկանության և անվտանգության ուժերի գործողությունների ընթացքում սպանվել է 8 հարձակվող, իսկ ոստիկանության համալիրի կարևոր շենքերը մաքրվել են զինյալներից։ Հարձակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 18-ին․ պայթուցիկով բեռնված մեքենան պայթեցվել էր Քոհաթի ոստիկանության համալիրում գտնվող մզկիթի մոտ, ինչից հետո զինված անձինք ներխուժել էին համալիր և հարձակվել ոստիկանության ստորաբաժանումների վրա։ Գործողությանը մասնակցել են ոստիկանության, հակաահաբեկչական վարչության և անվտանգության ուժերի ստորաբաժանումները։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները ներթափանցել էին նաև հատուկ նշանակության ստորաբաժանման շենք, որտեղ նրանց դեմ գործողությունը շարունակվել էր մինչև համալիրի ամբողջական մաքրումը։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ
Պակիստանի հյուսիսարևմտյան Քոհաթ քաղաքում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո իրականացված շուրջ 20 ժամ տևած գործողությունն ավարտվել է։ Պակիստանի Խայբեր Փախտունխվա …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

AI-ն և գենդերային անհավասարությունը․ լուծումնե՞ր, թե՞ նոր ռիսկեր
1in.am / 8 hours ago

Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է
1in.am / 9 hours ago

Հայաստանում և Հրվ Կովկասում ռուսական ազդեցության նվազման գործընթացն էապես արագացել է
1in.am / 9 hours ago

Միրզոյանի՝ Իրան այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է
1in.am / 9 hours ago
Related coverage

LIVE. Ազգային ժողովի նիստ, պատգամավորների ճեպազրույցներ
Aysor.am / 2 hours ago

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 2 hours ago

ՈւՂԻՂ․ ԱԺ քաշքշուկից հետո Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Ադրբեջանցին ներթափանցել է ՀՀ, ՔՊ-ն փոխում է օրակարգը. թեժ քննարկումներ ԱԺ-ում #ուղիղ
Pastinfo / 2 hours ago