Tesla-ն հոկտեմբերի 1-ին պատրաստվում է ներկայացնել երկար սպասված երկրորդ սերնդի «Roadster»-ը։ Սակայն նոր մեքենան կարող է էապես տարբերվել 2017 թվականին ներկայացված նախատիպից․ Reuters-ի տվյալներով՝ ընկերությունը քննարկում է SpaceX-ի հետ համատեղ մշակված սառը գազի մղիչներով սահմանափակ տարբերակի թողարկումը։ Իլոն Մասկը նման գաղափարի մասին խոսել էր դեռ 2018 թվականին՝ նշելով, որ մեքենան կարող է ունենալ շուրջ 10 փոքր մղիչ։ Դրանք տեսականորեն կարող են լրացուցիչ ուժ ապահովել արագացման, արգելակման և շրջադարձերի ժամանակ։ Tesla-ի նախնական տվյալներով՝ «Roadster»-ը պետք է 0-ից 60 մղոն/ժ արագության հասներ 1,9 վայրկյանում, զարգացներ ավելի քան 250 մղոն/ժ արագություն և մեկ լիցքավորմամբ անցներ մոտ 620 մղոն։ Միաժամանակ դեռ պարզ չէ, թե ինչպես կտեղադրվի համակարգը, որքան ժամանակ կաշխատեն մղիչները և արդյոք նման մեքենան թույլատրված կլինի հանրային ճանապարհներին։ «Roadster»-ի արտադրությունը սկզբում նախատեսված էր 2020 թվականին, սակայն բազմիցս հետաձգվել է։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Tesla-ն կներկայացնի նոր սերնդի «Roadster» էլեկտրական սպորտային մեքենան
Tesla-ն հոկտեմբերի 1-ին պատրաստվում է ներկայացնել երկար սպասված երկրորդ սերնդի «Roadster»-ը։ Սակայն նոր մեքենան կարող է էապես տարբերվել 2017 թվականին …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն
1in.am / 47 minutes ago

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
1in.am / 1 hour ago

Քաղաքը տոնում էր, բանակը՝ սգում
1in.am / 1 hour ago

Երևի տնային կալանքի տակ երկար մնալուց հետո միայն կարող է մարդու մտքով անցնել այսպիսի «շնորհավորանք» մատուցել. Ազարյան
1in.am / 2 hours ago
Related coverage

Լեհաստանում տեղեկություններ են ստացվել Դոնալդ Տուսկի դեմ մահափորձի նախապատրաստման մասին
Azatutyun / 17 minutes ago

Ավելի քան 100 միգրանտ, այդ թվում՝ 15 երեխա է խեղդվել Ջիբութիի ափերի մոտ. ՄԱԿ
Sputnik Armenia / 40 minutes ago

Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները | factor.am
Infocom / 48 minutes ago

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Shant News / 1 hour ago