Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա այցի շրջանակում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ։ Ձեռնարկությունների ղեկավարները նրան ներկայացրել են արտադրության արդիականացման, ծավալների ավելացման, բնապահպանական ազդեցության նվազեցման և տարածաշրջանի սոցիալական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ ՀՀ-ում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա այցի շրջանակում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ։ Դեսպանին ուղեկցել են Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա. Իվանովան և «Ռուսական արտահանման կենտրոն» ԲԸ ներկայացուցչության ղեկավար Վ. Ենոքյանը։ Ձեռնարկությունների ղեկավարները ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել են տեխնոլոգիական գործընթացների ընթացիկ արդիականացման աշխատանքները, որոնք ուղղված են արտադրության ծավալների ավելացմանն ու արտադրական գործընթացների բնապահպանական ազդեցության նվազեցմանը։ Նրանք նաև տեղեկացրել են տարածաշրջանի սոցիալական ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող լայնածավալ աշխատանքների մասին։ Ռուսաստանի դեսպանությունում Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները բնութագրել են որպես Հայաստանի հանքարդյունաբերության առաջատար ձեռնարկություններ, որոնք նշանակալի ներդրում ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Հիշեցնենք, որ որ ռուսական GeoProMining-ը ներկայում ԶՊՄԿ-ի բաժնետեր չէ։ ԶՊՄԿ-ն 2024-ին պաշտոնապես հայտարարել էր, որ GeoProMining-ը երբևէ չի եղել և այդ պահին էլ չէր հանդիսանում ընկերության բաժնետեր։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա այցի շրջանակում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ։ Ձեռնարկությունների ղեկավարները նրան ներկայացրել են արտադրության արդիականացման, ծավալների ավելացման, բնապահպանական ազդեցության նվազեցման և տարածաշրջանի սոցիալական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ ՀՀ-ում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա այցի շրջանակում այցելել …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 11 minutes ago
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
Factor.am / 17 minutes ago
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
Factor.am / 22 minutes ago

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 26 minutes ago
Related coverage

Բողոքի ակցիա՝ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջև #abcmedia #ռեպորտաժ
ABC Media / 1 hour ago

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սև ծովում նավագնացության անվտանգությունը
Azatutyun / 1 hour ago

Foreign military attachés accredited in the Republic of Armenia have made a familiarization visit to the RA Ministry of Defense Military Police.
Noyan Tapan TV / 2 hours ago

In Armenia, the age threshold for conscription will reach 32 for certain citizens who have received a deferment.
Noyan Tapan TV / 2 hours ago