Nestle ընկերությունն «ի գիտություն է ընդունել» Ռուսաստանի նախագահի հրամանագիրը, որով «Nestlé Ռուսաստան»-ում սահմանվում է «ժամանակավոր արտաքին կառավարում», գրում է Meduza-ն։ «Ընկերությունը գնահատում է իրավիճակը և գործողությունների հնարավոր տարբերակները։ Nestle-ն նախատեսում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր իրավունքները պաշտպանելու և բոլոր շահագրգիռ կողմերի, հատկապես՝ աշխատակիցների շահերից ելնելով, բիզնես գործունեության շարունակականությունն ապահովելու համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից հետո ֆրանսիական Auchan-ի ռուսական դուստր ընկերությունը՝ «Ашан» ՍՊԸ-ն, շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։ Ընկերությունը «հրամանագրի վերաբերյալ պարզաբանումների հարցում է ուղարկել», սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ ում։ «Համապատասխան տեղեկատվությունը ստանալուց հետո կկարողանանք ավելի մանրամասն մեկնաբանություն ներկայացնել։ Այսօրվա դրությամբ՝ ընկերությունը և դրա բոլոր օբյեկտները շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով՝ առանց որևէ փոփոխության»,- ընկերությունից հայտնել են ՌԲԿ-ին։ Կրեմլում պարզաբանել են, որ նշյալ ընկերությունների ու Leroy Merlin-ի ռուսական ակտիվների նկատմամբ ժամանակավոր կառավարում է սահմանվել, քանի որ դրանք ոչ բարեկամական երկրների ընկերություններ են։ «Դրանք ոչ բարեկամական երկրներ են, որոնք այժմ ամենաակտիվ կերպով ներգրավված են մեր երկրի դեմ ռազմական գործողություններում։ Եվ երկրներ, որոնք ներգրավված են եղել Կիևի ռեժիմի կողմից մեր խաղաղ տնտեսական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ հարվածներ հասցնելու գործում», -հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Սեպտեմբերի 17-ի երեկոյան Պուտինը ստորագրել էր հրամանագիր, որով ֆրանսիական Auchan-ի ռուսական դուստր ընկերության և շվեյցարական Nestlé-ի ակտիվները փոխանցվել են «Լ.Ե.Վ. Մենեջմենթ» ընկերության ժամանակավոր կառավարմանը։ Նույն հրամանագրով՝ ՌԴ նախագահը ժամանակավոր կառավարման է փոխանցել նաև «Լը Մոնլիդ» ընկերության բաժնետոմսերը՝ ֆրանսիական Leroy Merlin-ի ռուսական ստորաբաժանման ակտիվները։ «Լ.Ե.Վ. Մենեջմենթ» ընկերությունը գրանցվել է 2024 թվականի հոկտեմբերին՝ Մոսկվայում։ Ընկերության գլխավոր տնօրեն է նշվում Անդրեյ Կրայուշկինը։ «Новая газета Европа»-ի տվյալներով՝ «Լ.Ե.Վ. Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրենի ամբողջական անունը, ինչպես նաև ծննդյան ամսաթիվը համընկնում են ՆԳՆ գեներալ-մայոր Անդրեյ Կրայուշկինի տվյալների հետ։ Վերջինը նախկինում զբաղեցրել է միգրացիայի հարցերով վարչության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
Nestle ընկերությունն «ի գիտություն է ընդունել» Ռուսաստանի նախագահի հրամանագիրը, որով «Nestlé Ռուսաստան»-ում սահմանվում է «ժամանակավոր արտաքին կառավարում», գրում է Meduza-ն։ «Ընկերությունը գնահատում է իրավիճակը և գործողությունների հնարավոր տարբերակները։ Nestle-ն նախատեսում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր իրավունքները պաշտպանելու և բոլոր շահագրգիռ կողմերի, հատկապես՝ աշխատակիցների շահերից ելնելով, բիզնես գործունեության շարունակականությունն ապահովելու համար»,- ասվում է ընկերության հայտարարության …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Factor.am / 6 hours ago

Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 6 hours ago

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Factor.am / 8 hours ago

Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Factor.am / 10 hours ago
Related coverage

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ
168 Jham / 8 hours ago

Դիանա Խաչատրյան․ Յուրաքանչյուր թռիչքի գլխավոր նպատակը անվտանգ վայրէջքն է․ «Նիդերլանդական Օրագիր»
Aravot / 11 hours ago

ԵՄ-ն մտադիր է հաստատել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենածավալուն փաթեթը. Կալլաս | azatutyun.am
Infocom / 12 hours ago

Լուկաշենկոյի ծաղրը․ Ռուսական ճնշումը մեծանում է. Փաշինյանի նոր զիջումները. Ալիևին սաստել են
Noyan Tapan TV / 13 hours ago