Հրազդանում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն խոշտանգելու ահազանգով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: «Հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի մասին հանրությանը տեղեկացրել ենք։ Այնուհետև, Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և խնդիրը հանգուցալուծվում է բացառապես իրավական ընթացակարգերով։ Ոստիկանության համակարգում առերևույթ նման դրվագները բացառիկ են և յուրաքանչյուր ահազանգ ստանում է պատշաճ իրավական գնահատական և ընթացք: Նման դեպքերում որևէ դրսևորում չի կարող անտեսվել կամ մնալ անհետևանք։»,- գրել է Սարգսյանը: Նարեկ Սարգսյանը հավելել է, որ դեպքի վերաբերյալ վերջնական գնահատականը կտրվի իրականացվող քննությունների արդյունքներով։ Քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ին Հրազդան–Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը, իջեցրել մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացուն խոշտանգելու ահազանգով նախաձեռնվել է քրեական վարույթ
Հրազդանում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն խոշտանգելու ահազանգով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է Ներքին գործերի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am
Related coverage

Ադրբեջանցին ԶՈւ-ի՞, թե՞ սահմանապահ զորքերի դիրքերի կողքով է անցել. ԱԱԾ-ն չի մեկնաբանում
168 Jham / 10 minutes ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Factor.am / 12 minutes ago

Ստորագրել եւ վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան
Shant News / 14 minutes ago

ՈՒՂԻՂ. Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը. ինչ հարցեր են քննարկվում
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago



