Translate this article

Showing in English.

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

1in.am Armenia· Sep 18
Economy

Open the entire balance

Բացեք ամբողջ հաշվեկշիռը

Violation of the interests of Russian economic operators in Armenia will not go without an "appropriate response" from the Russian side, Russian Deputy Foreign Minister Mikhail Galuzin said.

Հայաստանում ռուսաստանյան տնտեսական օպերատորների շահերի խախտումը չի մնա առանց ռուսական կողմի «պատշաճ արձագանքի», հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

…

Open the entire balance

The violation of the interests of Russian economic operators in Armenia will not go without an “appropriate response” from the Russian side, Russian Deputy Foreign Minister Mikhail Galuzin has stated.

Հայաստանում ռուսաստանյան տնտեսական օպերատորների շահերի խախտումը չի մնա առանց ռուսական կողմի «պատշաճ արձագանքի», հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

The key word in this statement is “response.” Moscow presents the ongoing process around the ENA as a politically motivated redistribution of property, and links the possible revision of the Armenian railway concession to the geopolitical plans of other states. Thus, a hint of interstate opposition is added to the legal and economic dispute over companies operating within Armenia.

Այս հայտարարության առանցքային բառը «արձագանքն» է։ Մոսկվան ՀԷՑ-ի շուրջ ընթացող գործընթացը ներկայացնում է որպես քաղաքական դրդապատճառներով սեփականության վերաբաշխում, իսկ հայկական երկաթուղու կոնցեսիայի հնարավոր վերանայումը կապում է այլ պետությունների աշխարհաքաղաքական ծրագրերի հետ։ Հայաստանի ներսում գործող ընկերությունների շուրջ իրավական և տնտեսական վեճին այսպիսով ավելացվում է միջպետական հակազդեցության ակնարկը։

In this case, it is worth opening the entire balance sheet.

Այդ դեպքում արժե բացել ամբողջ հաշվեկշիռը։

The legitimate interests of Russian capital in Armenia must be protected. Property rights cannot be made a subject of political expediency. Nationalization, license termination, revision of the concession, or alienation of property are possible only by law, in due process, and with fair compensation.

Ռուսաստանյան կապիտալի օրինական շահերը Հայաստանում պետք է պաշտպանված լինեն։ Սեփականության իրավունքը քաղաքական նպատակահարմարության առարկա դարձնել չի կարելի։ Պետականացում, լիցենզիայի դադարեցում, կոնցեսիայի վերանայում կամ գույքի օտարում հնարավոր են միայն օրենքով, պատշաճ ընթացակարգով և արդար փոխհատուցմամբ։

But the law protects not only the rights of the investor. It also defines his obligations.

Բայց օրենքը պաշտպանում է ոչ միայն ներդրողի իրավունքը։ Այն սահմանում է նաև նրա պարտավորությունները։

The problems surrounding Russian capital in Armenia did not begin with Samvel Karapetyan’s political activities.

Հայաստանում ռուսաստանյան կապիտալի շուրջ խնդիրները չեն սկսվել Սամվել Կարապետյանի քաղաքական գործունեությունից։

The issues surrounding the “South Caucasus Railway” have a long history. The materials of the criminal case initiated after the audit of the activities of 2008–2013 indicated data on financial violations, including 428 million drams of work that was considered completed in documents, but was not actually carried out. Today, Moscow, which speaks about the rights of the concessionaire, cannot bypass the questions that have accumulated over the years around its management, investment obligations, and financial discipline.

«Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ հարցերը տարիների պատմություն ունեն։ 2008–2013 թվականների գործունեության աուդիտից հետո հարուցված քրեական գործի նյութերում նշվել էին ֆինանսական խախտումների մասին տվյալներ, այդ թվում՝ 428 միլիոն դրամի աշխատանքներ, որոնք փաստաթղթերով կատարված էին համարվել, բայց իրականում չէին իրականացվել։ Այսօր կոնցեսիոների իրավունքների մասին խոսող Մոսկվան չի կարող շրջանցել դրա կառավարման, ներդրումային պարտավորությունների և ֆինանսական կարգապահության շուրջ տարիներով կուտակված հարցերը։

In the case of the ENA, the picture is equally problematic. In 2022, 2023, and 2024, the Public Services Regulatory Commission repeatedly fined the company for violations of the connection deadlines, applying the maximum fine of 20 million drams provided for by law. In 2024 alone, the deadlines were not met in more than 30 percent of about 9,800 applications.

ՀԷՑ-ի դեպքում պատկերը նույնքան խնդրահարույց է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022, 2023 և 2024 թվականներին ընկերությանը բազմիցս տուգանել է միացման ժամկետների խախտումների համար՝ կիրառելով օրենքով նախատեսված առավելագույն՝ 20 միլիոն դրամ տուգանքը։ Միայն 2024 թվականին շուրջ 9800 դիմումների ավելի քան 30 տոկոսի դեպքում ժամկետները չեն պահպանվել։

The materials published by the regulator also indicate that in 2020–2021, ENA made purchases worth about 189 billion drams from 17 companies affiliated with it, and unusually high margins were recorded in some transactions. ENA has disputed some of these estimates. But the issues surrounding management, procurement, and fulfillment of obligations do not disappear from this.

Կարգավորողի հրապարակած նյութերում նշվում է նաև, որ 2020–2021 թվականներին ՀԷՑ-ը շուրջ 189 միլիարդ դրամի գնումներ է կատարել իր հետ փոխկապակցված 17 ընկերություններից, իսկ որոշ գործարքներում արձանագրվել են անսովոր բարձր մարժաներ։ ՀԷՑ-ը վիճարկել է այդ գնահատականների մի մասը։ Բայց կառավարման, գնումների և պարտավորությունների կատարման շուրջ հարցերը դրանից չեն վերանում։

Therefore, after the phrase “legitimate interests,” it is necessary to raise a second question.

Ուստի «օրինական շահեր» արտահայտությունից հետո անհրաժեշտ է հնչեցնել նաև երկրորդ հարցը։

And what about legal obligations?

Իսկ օրինական պարտավորություննե՞րը։

Moscow is today presenting a detailed calculation of the activities of the “South Caucasus Railway”. According to Galuzin, the company has invested about 30 billion rubles in Armenia, paid 15 billion rubles in taxes, and renovated more than 520 kilometers of railway.

Մոսկվան այսօր մանրամասն հաշվարկ է ներկայացնում «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության վերաբերյալ։ Գալուզինի խոսքով՝ ընկերությունը Հայաստանում ներդրել է շուրջ 30 միլիարդ ռուբլի, վճարել 15 միլիարդ ռուբլու հարկ և վերանորոգել ավելի քան 520 կիլոմետր երկաթուղի։

Armenia also has the right to present its calculation. One of the most difficult pages of this calculation is the history of “Gazprom”.

Հայաստանն էլ իրավունք ունի ներկայացնելու իր հաշվարկը։ Այդ հաշվարկի ամենածանր էջերից մեկը «Գազպրոմի» պատմությունն է։

In 2013, Armenia transferred the last 20 percent of the state-owned stake in ArmRusgazprom to Gazprom. It was valued at about $155 million and was used to repay part of the accumulated gas debt. After that, Gazprom became the company’s sole shareholder.

2013 թվականին Հայաստանը «Գազպրոմին» փոխանցեց «ՀայՌուսգազարդում» պետությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը։ Այն գնահատվեց շուրջ 155 միլիոն դոլար և օգտագործվեց կուտակված գազային պարտքի մի մասի մարման համար։ Դրանից հետո «Գազպրոմը» դարձավ ընկերության միակ բաժնետերը։

From here, one must count not only Russian investments, but also what Armenia gave: ownership, a monopoly position, a market, and long-term legal guarantees.

Այստեղից արդեն պետք է հաշվել ոչ միայն ռուսական ներդրումները, այլև Հայաստանի տվածը՝ սեփականությունը, մենաշնորհային դիրքը, շուկան և երկարաժամկետ իրավական երաշխիքները։

It is in this context that the story of the Tsaghkadzor Marriott is particularly telling.

Հենց այս համատեքստում է առանձնապես խոսուն Ծաղկաձորի «Մարիոթի» պատմությունը։

The company that manages Armenia’s gas supply monopoly allocated about $32 million to create a five-star hotel complex with a hotel, casino, spa center, and entertainment infrastructure. Later, the same company classified this property as non-core assets and put it up for sale.

Հայաստանի գազամատակարարման մենաշնորհային համակարգը կառավարող ընկերությունը շուրջ 32 միլիոն դոլար ուղղեց հինգաստղանի հյուրանոցային համալիրի ստեղծմանը՝ հյուրանոցով, խաղատնով, սպա կենտրոնով և ժամանցային ենթակառուցվածքով։ Հետագայում նույն ընկերությունը այդ գույքը դասեց ոչ պրոֆիլային ակտիվների շարքը և հանեց վաճառքի։

Can we ask why the gas supply monopoly operator was directing tens of millions of dollars to the hotel and casino business? Where did that money come from? What was the result of the investment? How were the financial flows of the regulated gas activity and the hotel business separated? Why did that asset become non-core property subject to sale years later? Years ago, a public question was also raised about the possible connection between hotel expenses and gas tariffs.

Կարելի՞ է հարցնել՝ գազամատակարարման մենաշնորհային օպերատորն ինչո՞ւ էր տասնյակ միլիոնավոր դոլարներ ուղղում հյուրանոցային և խաղատնային բիզնեսին։ Որտեղի՞ց էր այդ գումարը։ Ի՞նչ արդյունք տվեց ներդրումը։ Ինչպե՞ս էին տարանջատված գազային կարգավորվող գործունեության և հյուրանոցային բիզնեսի ֆինանսական հոսքերը։ Ինչո՞ւ տարիներ անց այդ ակտիվը դարձավ վաճառքի ենթակա ոչ պրոֆիլային գույք։ Տարիներ առաջ հրապարակային հարց էր բարձրացվել նաև հյուրանոցի ծախսերի և գազի սակագնի հնարավոր կապի մասին։

The history of technical maintenance is even more difficult.

Առավել ծանր է տեխնիկական սպասարկման պատմությունը։

For years, Armenian citizens have paid separately for the technical maintenance of in-house gas consumption systems. This service was provided throughout the republic by “AEG Service”, a company founded in 2007 by Vladimir Karapetyan, brother of former Prime Minister and former head of ArmRusgazprom Karen Karapetyan. In 2022, Gazprom Armenia bought it in full, paying 4.652 billion drams for a 100 percent stake, and AEG Service became a subsidiary of Gazprom Armenia.

Հայաստանի քաղաքացին տարիներ շարունակ առանձին վճարել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման համար։ Այդ ծառայությունը հանրապետության ամբողջ տարածքում իրականացնում էր «Էյ-Ի-Ջի Սերվիսը»՝ 2007 թվականին նախկին վարչապետ և «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի եղբոր՝ Վլադիմիր Կարապետյանի հիմնադրած ընկերությունը։ 2022 թվականին «Գազպրոմ Արմենիան» այն ամբողջությամբ գնեց՝ 100 տոկոս բաժնեմասի համար վճարելով 4.652 միլիարդ դրամ, և «Էյ-Ի-Ջի Սերվիսը» դարձավ «Գազպրոմ Արմենիայի» դուստր ընկերություն։

This story in itself raises an important question. For years, the mandatory paid service was handed over to a private company associated with former Prime Minister Karen Karapetyan, and then that company was bought by Gazprom itself.

Այս պատմությունն ինքնին կարևոր հարց է բացում։ Տարիներ շարունակ պարտադիր վճարվող ծառայությունը հանձնված էր մասնավոր ընկերության, որը կապված էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, իսկ հետո այդ ընկերությունը գնեց հենց «Գազպրոմը»։

The history of this company’s technical maintenance opens up a more serious picture: hundreds of accidents, hundreds of injuries, and dozens of deaths over the years.

Այս ընկերության տեխնիկական սպասարկման պատմությունն առավել ծանր պատկեր է բացում՝ տարիների ընթացքում հարյուրավոր պատահարներ, հարյուրավոր տուժածներ և տասնյակ մահեր։

Let’s count the rights. The obligations too.

Իրավունքները հաշվենք։ Պարտավորությունները՝ նույնպես։

In the 2002 “Property for Debt” deal, the Hrazdan Thermal Power Plant, the Mars Plant, and three research institutes were transferred to Russia in exchange for a debt of about $100 million. At that time, the deal was also justified by the prospect of restarting and developing the enterprises.

2002 թվականի «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքով շուրջ 100 միլիոն դոլարի պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցվեցին Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, «Մարս» գործարանը և երեք գիտահետազոտական ինստիտուտ։ Այդ ժամանակ գործարքը հիմնավորվում էր նաև ձեռնարկությունների վերագործարկման և զարգացման հեռանկարով։

Almost a quarter of a century has passed.

Անցել է գրեթե քառորդ դար։

So, we can publish a simple report on the state of these assets, what production they have created, how much export they have ensured, how many jobs they have created, what technology they have brought to Armenia, and what value they are creating for the country’s economy today.

Ուրեմն կարելի է հրապարակել պարզ հաշվետվություն՝ ինչ վիճակում են այդ ակտիվները, ինչ արտադրություն են ստեղծել, որքան արտահանում են ապահովել, քանի աշխատատեղ են տվել, ինչ տեխնոլոգիա են բերել Հայաստան և ինչ արժեք են այսօր ստեղծում երկրի տնտեսության համար։

The 102nd Russian military base located in Gyumri is, of course, not a business. But the topic of Russian influence in Gyumri has long been not limited to the security sector alone.

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, իհարկե, բիզնես չէ։ Բայց ռուսական ազդեցության թեման Գյումրիում վաղուց միայն անվտանգության ոլորտով չի սահմանափակվում։

Vardan Ghukasyan, who was elected mayor after the 2025 snap elections, publicly repeated his campaign promises about the arrival of businessmen from Russia, solving the issue of the hospital with Russian participation, and creating joint ventures.

2025 թվականի արտահերթ ընտրություններից հետո քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը հրապարակայնորեն կրկնեց իր նախընտրական խոստումները՝ Ռուսաստանից գործարարների գալու, ռուսական մասնակցությամբ հիվանդանոցի հարց լուծելու և համատեղ ձեռնարկություններ ստեղծելու մասին։

These were presented almost as already agreed prospects, but no official Russian confirmation appeared in the public arena. There was no public denial of these statements from Moscow either.

Դրանք ներկայացվում էին գրեթե որպես արդեն համաձայնեցված հեռանկարներ, սակայն հրապարակային դաշտում չերևաց որևէ ռուսական պաշտոնական հաստատում։ Մոսկվայից այդ հայտարարությունների վերաբերյալ հրապարակային հերքում նույնպես չհնչեց։

This raises at least one question: When the Russian name is used in Armenia for election promises, investments and economic expectations, why is Moscow not as sensitive to the use of its own name as it is today regarding the interests of Russian economic operators?

Սա առնվազն մեկ հարց է առաջացնում․ երբ ռուսական անունը Հայաստանում օգտագործվում է նախընտրական խոստումների, ներդրումների և տնտեսական սպասումների համար, ինչո՞ւ Մոսկվան այդքան զգայուն չէ սեփական անվան օգտագործման նկատմամբ, որքան այսօր զգայուն է ռուսական տնտեսական օպերատորների շահերի հարցում։

Before the 2026 parliamentary elections, the “Union of Informed Citizens” and the Vanadzor office of the Helsinki Citizens’ Assembly announced that, according to their information, political guidance was provided to the civilian staff of the 102nd military base, and employees were also required to influence the elections of family members and relatives. The organizations spoke about possible electoral interference and demanded a legal investigation.

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարեցին, որ իրենց տեղեկություններով՝ 102-րդ ռազմաբազայի քաղաքացիական անձնակազմի նկատմամբ իրականացվել է քաղաքական ուղղորդում, իսկ աշխատակիցներից պահանջվել է ազդեցություն գործադրել նաև ընտանիքի անդամների և հարազատների ընտրության վրա։ Կազմակերպությունները խոսում էին հնարավոր ընտրական միջամտության մասին և պահանջում իրավական քննություն։

The same principle applies here: if Moscow makes the interests of Russian economic operators in Armenia an interstate agenda, Yerevan has the right to demand full accountability of Russia’s economic, infrastructural and state presence with the same severity.

Այստեղ ևս նույն սկզբունքն է գործում․ եթե Մոսկվան Հայաստանում ռուսական տնտեսական օպերատորների շահերը դարձնում է միջպետական օրակարգ, Երևանն էլ իրավունք ունի նույն խստությամբ պահանջելու Ռուսաստանի տնտեսական, ենթակառուցվածքային և պետական ներկայության լիարժեք հաշվետվողականություն։

Galuzin suggests counting Russian investments. Let’s count: investments, assets received, exclusive rights and unfulfilled obligations.

Գալուզինը առաջարկում է հաշվել ռուսական ներդրումները։ Հաշվենք՝ ներդրումները, ստացած ակտիվները, բացառիկ իրավունքները և չկատարված պարտավորությունները։

Let's open the entire balance sheet.

Բացենք ամբողջ հաշվեկշիռը։

Comments

Sign in to join the conversation.

No comments yet — be the first to comment.

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.