Իրանի մայրաքաղաքում մեկնարկել են «Ջան Ֆադա» («Պատրաստ ենք զոհաբերության») ժողովրդական-զորային լայնածավալ զորավարժությունները, որոնց մասնակցում է 313 000 մարդ։ Զորավարժությունները տեղի են ունենում «Լաբբեյք յա Խամենեի» («Մենք արձագանքում ենք քո կոչին, Խամենեի՛») կարգախոսի ներքո։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը: Ինչպես հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Զորահավաքի կազմակերպման («Բասիջ») ղեկավար Հոսեյն Թայեբը, զորավարժությունները կոչված են ցուցադրելու ազգային բարձր տոկունությունը, հասարակության համախմբումը և երկրի պատրաստությունն՝ ապահովելու կայուն անվտանգություն՝ արտաքին սպառնալիքների և ԱՄՆ-ի կողմից ճնշման ֆոնին: Թայեբի խոսքով՝ ժողովրդական պաշտպանության կազմակերպումը մնում է ցանկացած հնարավոր ագրեսորի զսպման առանցքային գործոն:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Իրանում մեկնարկել են «Ջան Ֆադա» լայնածավալ զորավարժությունները՝ 313 000 մարդու մասնակցությամբ
Իրանի մայրաքաղաքում մեկնարկել են «Ջան Ֆադա» («Պատրաստ ենք զոհաբերության») ժողովրդական-զորային լայնածավալ զորավարժությունները, որոնց մասնակցում է 313 000 մարդ։ Զորավարժությունները տեղի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Մարվել է Նոր Արեշում բռնկված հրդեհը
1in.am / 5 hours ago

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ
1in.am / 5 hours ago

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր
1in.am / 6 hours ago

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը
1in.am / 6 hours ago
Related coverage

Ռուսական «Ամեդիատեկան» արտասահմանյան 200 սերիալ է գրաքննել. Mediazona
168 Jham / 7 hours ago

Երզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ է
24TV / 24News / 7 hours ago

Who chooses Armenia’s colour palette? — How a cancelled drag show sparked debate on queer inclusion
OC Media / 13 hours ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
ArmLur / Zhoghovurd / 13 hours ago