Հայաստանի արտաքին քաղաքականության ամենաբարդ փորձությունը այսօր ոչ թե ընտրությունն է ԱՄՆ-ի և Իրանի միջև, այլ երկուսի հետ հարաբերություններն այնպես կառուցելը, որ դրանցից ոչ մեկը չդառնա մյուսի հաշվին։ Մի կողմից՝ Հայաստանը խորացնում է ռազմավարական գործընկերությունը Վաշինգտոնի հետ և պատրաստվում է TRIPP-ի իրականացմանը, մյուս կողմից՝ Իրանի հետ ընդլայնում է էներգետիկ, մաքսային և հաղորդակցային համագործակցությունը։ Եվ հենց այստեղ է հիմնական հարցը․ կարո՞ղ է Հայաստանը իր աշխարհագրական խոցելիությունը վերածել առավելության՝ միաժամանակ պահպանելով ամերիկյան գործընկերությունն ու իրանական կենսական ուղղությունը։ ՀՅՈՒՐ Իրանագետ Էդվարդ Բերուջանյան Առավել մանրամասն՝ տեսանյութում