Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից ։ Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սեպտեմբերի 3-ին։ Միհրան Խաչատրյանը պաշտոնից հեռանալու կապակցությամբ հրաժեշտի խոսք է հղել Կոմիտեի թիմին և գործընկերներին՝ ամփոփելով վերջին տարիներին քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացված աշխատանքն ու բարեփոխումները։ Նրա խոսքով՝ վերջին տարիների հիմնական խնդիրը ոչ թե առանձին թերությունների վերացումն էր, այլ արդյունավետ, կայուն և ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը։ Խաչատրյանը նշել է, որ 2020 թվականին ԵՄ-ի կողմից իրականացված գնահատողական այցի ընթացքում արձանագրվել էր, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական վերահսկողության համակարգը և ավիացիոն իշխանության կառուցվածքը չեն համապատասխանել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։ «Այս տարիների հիմնական խնդիրը, հետևաբար, ոչ թե առանձին թերությունների վերացումն էր, այլ արդյունավետ, կայուն և ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը»,-նշել է նա։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում ստեղծվել են երկու նոր ստորաբաժանումներ, վերանայվել և փոփոխվել է Կոմիտեի տեսուչների վարձատրության համակարգը, մշակվել, հաստատվել և ներդրվել է ավելի քան 30 նոր քաղաքականություն և ընթացակարգ։ Ներդրվել է նաև կոմպետենցիայի վրա հիմնված վերապատրաստումների պլան, համակարգվել և փաստաթղթավորվել է վերահսկողության գործընթացը, ձևավորվել է ներքին որակի կառավարման համակարգ։ Խաչատրյանը նշել է նաև, որ մշակվել է «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող համակարգերի և VTOL տիպի օդանավերի շահագործման ու վերահսկողության համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Նրա խոսքով՝ ընդլայնվել է համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների ավիացիոն իշխանությունների հետ։ «Այսօր Կոմիտեն ունի միջազգային պահանջներին համապատասխանող կառուցվածք, ձևավորված մասնագիտական ներուժ, ինչպես նաև կառավարման, որակի ապահովման և վերահսկողության համակարգ, որը հիմնված է միջազգային չափանիշների և պահանջների վրա»,-ասել է Խաչատրյանը։ Նա ընդգծել է, որ կատարված աշխատանքի արդյունքները հաստատվել են ICAO-ի կողմից 2024 թվականին իրականացված աուդիտի շրջանակում արձանագրված առաջընթացով և ԵՄ-ի կողմից 2025 թվականին իրականացված գնահատողական այցի արդյունքներով։ Խաչատրյանը միաժամանակ նշել է, որ ոլորտում դեռևս շատ անելիքներ կան, սակայն աշխատանքը շարունակվելու է արդեն ձևավորված համակարգի, կուտակված փորձի և նոր մասնագիտական ներուժի հիման վրա։ «Այս արդյունքները մեկ օրվա կամ մեկ անձի աշխատանքի արդյունքը չեն։ Դրանք Կոմիտեի ողջ թիմի, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հետևողական և համատեղ աշխատանքի արդյունքն են»,-ընդգծել է նա։ Միհրան Խաչատրյանը նշել է, որ պաշտոնը թողնելով՝ չի հեռանում ոլորտից և պատրաստ է հետագայում ևս իր փորձով ու գիտելիքներով նպաստել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացմանը։ Միհրան Խաչատրյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2022 թվականի հունիսի 17-ին։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
։ Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սեպտեմբերի 3-ին։ Միհրան …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ատոմային ենթակառուցվածքները մաշվում են. լուրջ ուշադրություն է անհրաժեշտ
1in.am / 2 hours ago

Աշխատող Հայաստանը. տնտեսական առաջընթացից դեպի ուժեղ պետություն
1in.am / 13 hours ago

Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ եւ հուզական ինտելեկտ» դասընթացին․ Փաշինյան
1in.am / 13 hours ago

Ընդդիմության ճգնաժամը՝ պետության խնդիր
1in.am / 14 hours ago
Related coverage

Իրանի քաղաքացիները Ծառուկյանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել. փաստաբան
Alpha News / 22 minutes ago

ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը
24TV / 24News / 24 minutes ago

Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է․ Հովհաննիսյան
24TV / 24News / 26 minutes ago

The implementation of the strategy for a lasting state must take place with the vision of a free and happy Armenia, said the Prime Minister.
Noyan Tapan TV / 29 minutes ago