Ձկնորսները սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան փակել են ֆրանսիական Նիսի նավահանգիստը՝ ի նշան բողոքի վառելիքի գների կտրուկ աճի դեմ: Այդ մասին հաղորդել է Nice-Matin թերթը։ Պարբերականի տվյալներով՝ դրա հետևանքով լիովին կաթվածահար է եղել ծովային տրանսպորտի երթևեկությունը։ Դժգոհ ձկնորսները փակել են նաև այլ նավահանգիստներ Ֆրանսիայի հարավում: Խոսքը վերաբերում է Ֆրոնտինյան, Սետ, Ֆոս-սյուր-Մեր, Պոր-լա-Նուվել և Լը Գրո-դյու-Ռուա քաղաքներին։ Բացի այդ, ցուցարարները դիտարկում են նմանատիպ գործողությունների հնարավորոթյունը Մարսելում և Տուլոնում։ Ֆրանսիայում վառելիքի միջին արժեքը կտրուկ աճել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց հետո։ Ավտոմոբիլների համար դիզելային վառելիքը թանկացել է մեկ լիտրի դիմաց մոտավորապես 1,7 եվրոյից մինչև 2,30 եվրո, մինչդեռ SP95-E10 բենզինինը թանկացել է մեկ լիտրի դիմաց 1,7 եվրոյից մինչև 2,10 եվրո: Ձկնորսական նավերի համար դիզելային վառելիքի արժեքը մինչև հակամարտության սկիզբը կազմել է մեկ լիկտրի դիմաց մոտ 60 ցենտ, մինչդեռ այժմ, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ տարածաշրջանի ձկնորսական միավորման ներկայացուցիչ Քրիստին Պոնշարոյի խոսքով, այն հասել է մեկ լիտրի դիմաց մինչև 1,2 եվրոյի:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը
Ձկնորսները սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան փակել են ֆրանսիական Նիսի նավահանգիստը՝ ի նշան բողոքի վառելիքի գների կտրուկ աճի դեմ: Այդ մասին …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան
1in.am / 13 hours ago

Դուք ընդամենը Սերժ Սարգսյանի ռեինկարնացիան եք. Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»
1in.am / 14 hours ago

Սկսել պատերազմ, դիմել «փրկչի» օգնությանը, հայտնվել խեղճի վիճակում. էս աժիոտաժը սրա համար է. Միրզոյան
1in.am / 14 hours ago

Իմ որդեգրած աշխատելաոճի արդյունավետությունը փաստում է հանրությունը. Պապիկյան
1in.am / 14 hours ago
Related coverage

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Factor.am / 7 minutes ago

#ՀԻՄԱ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է. #ՈւՂԻՂ
168 Jham / 9 minutes ago

Paşinyan: “Demiryolunun Kapan’a uzatılması önemli bir proje”
Ermenihaber / 11 minutes ago

#ՀԻՄԱ. ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՆ Է ՎԱՐՈՒՄ. #ՈՒՂԻՂ
168 Jham / 12 minutes ago