Սեպտեմբերի 17-ի գիշերը ավելի քան 60 ուկրաինական անօդաչու թռչող սարք հարձակվել է Ռուսաստանի Յարոսլավլի մարզի ուղղությամբ։ Մարզի ղեկավար Միխայիլ Եվրաևի խոսքով՝ վնասվել է «Յարոսլավնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Զոհեր և տուժածներ չեն եղել։ Գործարանը, որը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից է, տարեկան կարող է վերամշակել մինչև 15 միլիոն տոննա նավթ։ Այն ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման էր ենթարկվել նաև օգոստոսի 28-ին։ Միաժամանակ անօդաչուներ են հարձակվել Ռոստովի մարզի վրա։ Ռուսական կողմի տվյալներով՝ զոհեր չկան, սակայն վնասվել է տրանսֆորմատորային ենթակայան, ինչի հետևանքով Ռոստով-Դոնի մի շարք շրջաններում էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացել։ Astra-ի տվյալներով՝ հրդեհ է բռնկվել նաև «Ռոստով-Դոն-Կենտրոնական» ռազմական օդանավակայանի տարածքում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին
Սեպտեմբերի 17-ի գիշերը ավելի քան 60 ուկրաինական անօդաչու թռչող սարք հարձակվել է Ռուսաստանի Յարոսլավլի մարզի ուղղությամբ։ Մարզի ղեկավար Միխայիլ Եվրաևի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս
1in.am / 14 minutes ago

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը
1in.am / 44 minutes ago

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք
1in.am / 54 minutes ago

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները
1in.am / 1 hour ago
Related coverage

4 հայազգի շախմատիստներ մասնակցում են ԱՄՆ առաջնությանը
Shant News / 34 minutes ago

Մենք հավակնոտ ենք և ցանկանում ենք հնարավորինս առաջ գնալ․ Մխիթարյանի հարցազրույցը՝ «Ինտեր»-«Պարմա» խաղից հետո
Shant News / 8 hours ago

Ուրեմն պատմության լավագույնն եմ, և վերջ. Ռոնալդու
168 Jham / 8 hours ago

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ինդոնեզիայի թիմի հետ
Shant News / 9 hours ago