Showing in English.
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Either the state or the Dashnaktsutyun: there is no alternative to uprooting it
Կամ պետություն կամ դաշնակցականություն․ արմատախիլ անելն այլընտրանք չունի
Yesterday, the discussion of the text of the oath of a member of the Government in the National Assembly unexpectedly turned into a debate about the political history of Armenia.
Ազգային ժողովում Կառավարության անդամի երդման տեքստի քննարկումը երեկ անսպասելիորեն վերածվեց Հայաստանի քաղաքական պատմության մասին վեճի։
CP MP Arman Yeghoyan, …
ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը, …

The discussion of the text of the oath of a member of the Government in the National Assembly unexpectedly turned into a debate about the political history of Armenia yesterday. CP deputy Arman Yeghoyan, commenting on the formulation “For the sake of the permanence, independence and sovereignty of Armenia,” declared that for this it is necessary to “uproot Dashnaktsutyun from Armenian political thought” and called Kristine Vardanyan “the last Dashnaktsutyun of Armenian political life.” The opposition responded with equally harsh vocabulary, describing Yeghoyan’s words as “fascist.”
Ազգային ժողովում Կառավարության անդամի երդման տեքստի քննարկումը երեկ անսպասելիորեն վերածվեց Հայաստանի քաղաքական պատմության մասին վեճի։ ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը, մեկնաբանելով «Հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության» ձևակերպումը, հայտարարեց, որ դրա համար անհրաժեշտ է «դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից» և Քրիստինե Վարդանյանին անվանեց «հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը»։ Ընդդիմադիրները պատասխանեցին նույնքան կոշտ բառապաշարով՝ Եղոյանի խոսքը որակելով «ֆաշիստական»։
The real target of Yeghoyan’s words is not the party, but a system of political thinking that subordinates statehood to the historical mission. “Uproot” here can be read in this very sense: to drive out from Armenian political thought the logic in which the state is not an ultimate value, but an instrument of a larger ideological program. That is why his speech opens a much broader debate than the next CP-ARF clash: is the Republic of Armenia the center of politics or a historical project that is above the state?
Եղոյանի խոսքի իրական թիրախը կուսակցությունը չէ, այլ քաղաքական մտածողության մի համակարգ, որը պետականությունը ստորադասում է պատմական առաքելությանը։ «Արմատախիլ անել» այստեղ կարելի է կարդալ հենց այդ իմաստով՝ հայ քաղաքական մտքից դուրս մղել այն տրամաբանությունը, որտեղ պետությունը վերջնական արժեք չէ, այլ ավելի մեծ գաղափարական ծրագրի գործիք։ Այդ պատճառով էլ նրա ելույթը շատ ավելի լայն բանավեճ է բացում, քան ՔՊ-ՀՅԴ հերթական բախումը՝ Հայաստանի Հանրապետությո՞ւնն է քաղաքականության կենտրոնը, թե՞ պետությունից վեր դասվող պատմական նախագիծը։
What happens when a political ideology created for a people without a state continues to operate with the same logic within an already existing state?
Ի՞նչ է տեղի ունենում, երբ պետականություն չունեցող ժողովրդի համար ստեղծված քաղաքական գաղափարախոսությունը շարունակում է նույն տրամաբանությամբ գործել արդեն գոյություն ունեցող պետության ներսում։
The Armenian Revolutionary Federation (Dashnaktsutyun) was born in 1890 in Tbilisi, at a time when the independent Republic of Armenia did not exist. Its initial mission was to protect the political and social rights of Armenians in the Ottoman Empire, and later, national liberation and the creation of statehood. In 1918–1920, it was the Dashnaktsutyun that led the first republic of Armenia, and after Sovietization, the party operated mainly in the Diaspora for decades as a national political organization.
Հայ հեղափոխական դաշնակցությունը ծնվել է 1890 թվականին Թիֆլիսում՝ մի ժամանակ, երբ անկախ Հայաստանի Հանրապետություն գոյություն չուներ։ Նրա սկզբնական առաքելությունը Օսմանյան կայսրության հայերի քաղաքական և սոցիալական իրավունքների պաշտպանությունն էր, հետագայում՝ ազգային ազատագրությունն ու պետականության ստեղծումը։ 1918–1920 թվականներին հենց Դաշնակցությունն էր ղեկավարում Հայաստանի առաջին հանրապետությունը, իսկ խորհրդայնացումից հետո կուսակցությունը տասնամյակներով գործեց հիմնականում Սփյուռքում՝ որպես ազգային քաղաքական կազմակերպություն։
The biography of the Dashnaktsutyun was formed in the absence of statehood, and this is also the source of its current ideological contradiction. The logic of the liberation movement is to create a state, and the logic of the state party is to preserve and strengthen the existing state and to prioritize its interests above the historical mission.
Դաշնակցության կենսագրությունը ձևավորվել է պետականության բացակայության պայմաններում, և հենց դա է նաև նրա այսօրվա գաղափարական հակասության աղբյուրը։ Ազատագրական շարժման տրամաբանությունը պետություն ստեղծելն է, իսկ պետական կուսակցության տրամաբանությունը՝ արդեն գոյություն ունեցող պետությունը պահպանել, ուժեղացնել և նրա շահը վեր դասել պատմական առաքելությունից։
A people without a state naturally thinks in terms of historical territories, national rights, national organization, and missions passed down through generations. A people with a state is forced to add other dimensions to the same questions: recognized borders, security, economy, international legal order, resource ratio, and responsibility to citizens living today.
Պետություն չունեցող ժողովուրդը բնականաբար մտածում է պատմական տարածքների, ազգային իրավունքի, համազգային կազմակերպման և սերունդներով փոխանցվող առաքելությունների լեզվով։ Պետություն ունեցող ժողովուրդը ստիպված է նույն հարցերին ավելացնել այլ չափումներ՝ ճանաչված սահմաններ, անվտանգություն, տնտեսություն, միջազգային իրավակարգ, ռեսուրսների հարաբերակցություն և պատասխանատվություն այսօր ապրող քաղաքացիների առջև։
This is where the ideological tension arises.
Հենց այստեղ է առաջանում գաղափարական լարվածությունը։
The Armenian Cause, the Artsakh issue, historical rights, and the continuity of national goals continue to be central to the Dashnaktsutyun’s contemporary official discourse. The party’s own publications present national goals as a long-term historical process not limited to the agenda of a single generation.
Դաշնակցության ժամանակակից պաշտոնական խոսույթում շարունակում են առանցքային տեղ ունենալ Հայ դատը, Արցախի հարցը, պատմական իրավունքները և համազգային նպատակների շարունակականությունը։ Կուսակցության սեփական հրապարակումները ազգային նպատակները ներկայացնում են որպես մեկ սերնդի օրակարգով չսահմանափակվող երկարաժամկետ պատմական գործընթաց։
This is neither illegal nor politically exceptional in itself. National movements of many peoples continued to operate after the establishment of independent statehood, but almost all of them faced the same difficulty: does the historical mission obey the state, or does the state become an instrument of the historical mission?
Սա ինքնին ոչ անօրինական է, ոչ էլ քաղաքականապես բացառիկ։ Բազմաթիվ ժողովուրդների ազգային շարժումներ անկախ պետականության ստեղծումից հետո շարունակել են գործել, բայց գրեթե բոլորի առջև առաջացել է նույն դժվարությունը՝ արդյո՞ք պատմական առաքելությունն է ենթարկվում պետությանը, թե՞ պետությունն է դառնում պատմական առաքելության գործիք։
Here is the most important, but also the most debatable, subtext of Yeghoyan’s speech.
Այստեղ է Եղոյանի ելույթի ամենակարևոր, բայց նաև ամենաքննարկելի ենթատեքստը։
The primary political unit for the Republic of Armenia cannot be either a party, a Diaspora structure, or a historical program. The primary unit is the state, with its citizens, borders, institutions, and present-day responsibilities.
Հայաստանի Հանրապետության համար առաջնային քաղաքական միավորը չի կարող լինել ո՛չ կուսակցությունը, ո՛չ Սփյուռքի կառույցը, ո՛չ պատմական ծրագիրը։ Առաջնային միավորը պետությունն է՝ իր քաղաքացիներով, սահմաններով, հաստատություններով և ներկա ժամանակի պատասխանատվությամբ։
This does not mean abandoning history. On the contrary, the most important lesson from history may be that the absence of statehood was one of the greatest political vulnerabilities of the Armenian people.
Սա չի նշանակում հրաժարվել պատմությունից։ Հակառակը՝ պատմությունից ամենակարևոր դասը կարող է լինել այն, որ պետականության բացակայությունը հայ ժողովրդի ամենամեծ քաղաքական խոցելիություններից մեկն էր։
Most of the Armenian tragedy of the 20th century occurred at a time when Armenians had organizations, parties, a church, national ideas, and international sympathy, but did not have their own sovereign state. For this reason, statehood is not just another national goal; it is the institution without which all other goals can remain dependent on the will of others.
XX դարի հայկական ողբերգության մեծ մասը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հայերն ունեին կազմակերպություններ, կուսակցություններ, եկեղեցի, ազգային գաղափարներ և միջազգային համակրանք, բայց չունեին սեփական ինքնիշխան պետություն։ Այդ պատճառով պետականությունը պարզապես ազգային նպատակներից ևս մեկը չէ, այն այն հաստատությունն է, առանց որի մյուս բոլոր նպատակները կարող են մնալ ուրիշների կամքից կախված։
In this sense, the main dividing line of Armenian political thought has long ceased to be “Dashnaktsutyun-anti-Dashnaktsutyun.” The real contrast is between state-centered thinking and an ideological approach that subordinates the state to a broader historical mission.
Այս իմաստով Հայաստանի քաղաքական մտքի հիմնական բաժանարար գիծը վաղուց այլևս «դաշնակցական-հակադաշնակցականը» չէ։ Իրական հակադրությունը պետականակենտրոն մտածողության և այն գաղափարական մոտեցման միջև է, որը պետությունը ստորադասում է ավելի լայն պատմական առաքելության։
State-centered thinking begins with the fundamental question of how to preserve, strengthen, and develop the Republic of Armenia as it exists today. Its opposite approach sees the state as an instrument or a haven for a broader historical program.
Պետականակենտրոն մտածողությունը սկսվում է հիմնարար հարցից՝ ինչպե՞ս պահպանել, ուժեղացնել և զարգացնել այսօր գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը։ Դրա հակադիր մոտեցումը պետությունը դիտում է որպես ավելի լայն պատմական ծրագրի գործիք կամ հանգրվան։
In this context, the political meaning of Yeghoyan’s formulation of the “last Dashnaktsutyun” can be seen not in the elimination of any party, but in the overcoming of a mindset that does not accept the Republic of Armenia as the main and self-sufficient center of national politics.
Հենց այս համատեքստում Եղոյանի «վերջին դաշնակցականի» ձևակերպման քաղաքական իմաստը կարելի է տեսնել ոչ թե որևէ կուսակցության վերացման, այլ այն մտածողության հաղթահարման մեջ, որը Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում որպես ազգային քաղաքականության հիմնական և ինքնաբավ կենտրոն։
Parties can change, be defeated, or leave the political field. But an ideological era ends only when the thinking underlying it no longer determines the political agenda.
Կուսակցությունները կարող են փոխվել, պարտվել կամ հեռանալ քաղաքական դաշտից։ Բայց գաղափարական դարաշրջանն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ դրա հիմքում ընկած մտածողությունն այլևս չի որոշում քաղաքական օրակարգը։
The real question of this debate is: will 21st century Armenia continue to subordinate the state to historical missions, or will the Republic of Armenia finally become the mainstay, priority, and standard of Armenian political thought?
Այս բանավեճի իրական հարցն այն է՝ XXI դարի Հայաստանը շարունակելո՞ւ է պետությունը ստորադասել պատմական առաքելություններին, թե՞ Հայաստանի Հանրապետությունն է վերջապես դառնալու հայ քաղաքական մտքի գլխավոր հենակետը, առաջնահերթությունն ու չափանիշը։
Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ստամբուլի հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով հիվանդներին տարհանում են
1in.am / 4 hours ago

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսը․ Փաշինյան
1in.am / 5 hours ago

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան
1in.am / 5 hours ago

Էդվարդ Ասրյանն այցելել է զորամասեր, դաշտային պարապմունքների անցկացման վայրեր և հետևել ծառայության կազմակերպման աշխատանքներին
1in.am / 6 hours ago
Related coverage

ՔՊ-ի հարուստ նվիրատուները
Infocom / 5 hours ago

Асатрян: Иран может ударить по TRIPP, если… Трехдневная бомбёжка не поможет США
168 Jham / 5 hours ago

Շատ հետաքրքիր է, հիմա ո՞ւր են Ամուլսարը «կրծքով» շրջափակող պաշտպանները․ Բադալյան
168 Jham / 6 hours ago

Դպրոցնում ՔՊ գաղափարախոսություն քարոզելու պահանջը լեգիտիմության պակասի ցուցիչ է.Վլադիմիր Մարտիրոսյան
Aravot / 6 hours ago