ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է մի բանաձեւ, որը պահանջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից աւարտել մարտական գործողութիւններն Իրանի դէմ, յայտնում է «Թաբնաք»-ը: Բանաձեւի օգտին հանդէս է եկել Ներկայացուցիչների պալատի 220 անդամ, որը վերահսկւում է գործող նախագահի կուսակցակիցների՝ հանրապետականների կողմից։ Դէմ է քւէարկել 204 օրէնսդիր։ Այսպիսով, բանաձեւն ընդունւած է։ Բանաձեւը իրաւական ուժ չունի եւ կրում է յանձնարարական բնոյթ: Նման փաստաթղթերում օրէնսդիրներն արտայայտում են իրենց դիրքորոշումը: ԱՄՆ գործադիր իշխանութիւնը իրաւունք ունի անտեսել դրանք: ԱՄՆ Սահմանադրութիւնը պատերազմ յայտարարելու իրաւունքով օժտում է ոչ թէ նախագահին, այլ Կոնգրեսին։ Այնուամենայնիւ, վերջին տասնամեակների ընթացքում ԱՄՆ առաջնորդները շատ լայնօրէն են մեկնաբանել օրէնսդիրների կողմից իրենց տրւած արտասահմանում ռազմական ուժ կիրառելու թոյլտւութիւնները, այդ թւում՝ փաստացի սկզբունքօրէն նոր գործողութիւններ սկսելու համար:
Translate this article
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Politics
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դէմ պատերազմը դադարեցնելու պահանջով բանաձեւ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է մի բանաձեւ, որը պահանջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից աւարտել մարտական գործողութիւններն Իրանի դէմ, յայտնում է «Թաբնաք»-ը: Բանաձեւի օգտին հանդէս է եկել Ներկայացուցիչների պալատի 220 անդամ, որը վերահսկւում է գործող նախագահի կուսակցակիցների՝ հանրապետականների կողմից։ Դէմ է քւէարկել 204 օրէնսդիր։ Այսպիսով, բանաձեւն ընդունւած է։ Բանաձեւը իրաւական ուժ չունի եւ կրում …

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.